Fact.am-ը գրում է․
Կախված նրանից, թե մարդը որ մատին է կրում իր մատանին, կարելի է եզրակացնել, թե ինչպիսի բնավորության գծեր ունի նա: Բնութագրերը ճշմարիտ են միայն այն դեպքում, երբ մարդն ընտրությունը կատարում է անգիտակցորեն, այսինքն, երբ հարցնում ես, թե ինչու՞ ես այս մատին հենց դրել քո զարդը, պատասխանը լինում է կամ «չգիտեմ» կա էլ «ինձ այսպես է դուր գալիս»:
Բութ մատ - Հուզական, մեծ էներգիայիով օժտված անձնավորություններ են: Բութ մատին մատանի դնելը նշանակում է, որ տվյալ անձը ամեն կերպ ցանկանում է առանձնանալ հասարակությունից, տարբերվել բոլորից: Այս մարդկանց ինչ-որ բանի մեջ համոզելը անիմաստ ժամանակի կորուստ է: Նրանց հիմնական նպատակը ցանկացած ձևով ինքնահաստատվելն է:
Ցուցամատ - Ցուցամատին մատանի կրող անձը համարվում է փառասեր, կարծես թե ուզում է ասել, նայեք ինձ, թե ինչպիսին եմ ես: Ավելի եսակենտրոն անձինք են, որոնք շատ են սիրում ճանաչում, փառք, իշխանություն, նրանք սովորաբար իրենց շրջապատում լիդերներ են համարվում:
Միջնամատ - սովորաբար այս մատին կրում են այն անձինք, ովքեր ավելի շատ հարգում են կյանքում հոգևոր արժեքները: Նրանց հիմնական առանձնահատկություներից են խորը նվիրվածությունը, հավատարմությունը, խոհեմությունն ու ուշիմությունը: Նրանք վստահ են, որ տարբերվում են մնացածից:
Մատնեմատ - այս մատին դրված զարդը ընգծում է տվյալ անձնավորության հակվածությունը շքեղություններին: Ձգտում են մշտական հաճույքների և ժամանակի հաճելի անցկացմանը: Դրա հետ մեկտեղ համարվում են ռոմատիկ անձնավորություններ: Արտաքին աշխարհի հանդեպ ունեն անտարբեր ու ստերիոտիպ վերաբերմունք: Նրանք օպտիմիստներ են: Այն կանայք ովքեր այս մատին ամուսնական մատանու հետ մեկտեղ կրում են նաև մեկ այլ մատանի, դա նշան է, որ նրանք ուզում են ամեն կերպ ընդգծել սեփական անձի կարևորությունն ու արտաքին հմայքը:
Ճկույթին դրված մատանին բնորոշում է յուրահատուկ մտածողություն, կիրք, նուրբ քմահաճույքներ: Ընտրելով այս մատը մատանի կրելու համար` մարդ ձգտում է ուժեղ ացնել իր ինքնաարտահայտումը, մարդամոտությունն ու հաղորդակցման հմտությունները: Ճկույթին մշտապես առկա մատանին նշան է բնավորության փոփոխականության, ինքնասիրահարվածության: Նաև բնորոշ է հակվածությունը ազարտային խաղերի նկատմամբ: Չափազանց շատ զարդերի առկայությունը բնութագրում է անձի ձգտումը ամեն կերպ իրեն ընդգծելու հասարակության մեջ, սեփական դիրքը ցույց տալու և յուրահատկությունն ապացուցելու փորձ: Թանկարժեք զարդերը բնութագրում են հեղինակություն, վերամբարձություն: Ճաշակով ընտրված, նուրբ զարդերի առկայությունը բնութագրում է անձի զգացմունքայնությունը, դիմացինի հետ հարմոնիկ հարաբերություններ կառուցելու ձգտումն ու կարեկցանքը, սրտացավությունը ընկերների համար: