Interpress.am-ը գրում է․

Երեկ ես իմ ծննդյան տոնն էի նշում: Ընտրելով նշելու բավականին անսովոր ձև՝ ես բավականին հազվադեպ, սակայն ինտրիգային հնարավորություն ունեցա տեսնելու հայ քահանայի կյանքը, և առավել հազվադեպ հնարավորություն ներսից ուսումնասիրել Հայկական, Հունական ուղղափառ և Կաթոլիկ քրիստոնյաների միջև առկա ընդգծված լարվածությունը Հրեական առանց այդ էլ բարդ մայրաքաղաքում…

Մենք սկսեցինք Երուսաղեմի Հին քաղաքում, Հայկական թաղամասում սովորաբար անկոտրուն հայ քահանաների բարդ համակարգից: Բավականին զարմացած եմ: Ես գաղտնի դարպասուղիների ետևում բացահայտեցի ընդարձակ կանգառներ, մի տարածքում, որտեղ նույնիսկ փոքրիկ մեքենայով դժվար է անցնելը: Բացի այդ մոտավորապես 100 հայ վանականների, ինչպես նաև իրենց ընտանիքների հետ այստեղ բնակվող մոտ 150 հայերի  բնակելի շենքերը, զարմանալի կերպով բացվեցին մեզ համար մեր ընկերոջ՝ լիբանանահայ վանականի կողմից, ով վերջին 30 տարին ապրում է Իսրայելում:

Հայերը հետևում են իրենց սեփական արքեպիսկոպոսին և Պապին, ով նստում է հեռավոր Հայաստանում և ծառայություններ ու պաշտպանություն է ապահովում նրանց, ովքեր հետևում են Իսրայելում Եթովպական ու Ղպտիական եկեղեցիներին: Նրանց չհայտարարված թշնամիները ոչ Իսրայելի պետությունն է, ոչ էլ իսլամը՝ առնվազն Իսրայելում, այլ Հույն ուղղափառ եկեղեցին և ավելի պակաս Կաթոլիկ եկեղեցին :

Մեր տարածաշրջանի մասին սրտակից զրույցից հետո ես ավելի խորը ուսումնասիրեցի մեր ընկերոջ կյանքի փորձը, ում ընտանիքի անդամները մնացել են Լիբանանում՝ վախենալով Իսլամական պետությունից և այլ չարիքներից: Եվս մեկ անգամ իմ համար պարզ դարձավ, որ չնայած Իսրայելի փոքրիկ պետության բարդությունների վերաբերյալ բոլոր քննադատություններին՝ այստեղ շարունակում են մնալ առաքինության որոշ սյուներ, որոնցից մեկը կրոնական ազատությունն է, որը տրվում է բոլորին ընդհանրապես և քրիստոնյաներին՝ մասնավորապես:

Ես իմ շրջագայության հաջորդ մասում ականատես եղա նրան, թե իմ՝ վերոնշյալ հիշատակումները, որքան բարդ ու նուրբ են. հետևելով վանականների խմբին՝ ես ու իմ ամուսինը ծիսակարգային ձևով քայլեցինք նրանց հետ Հայկական թաղամասից դեպի Սուրբ Հարության տաճար: Մեկ ու կես ժամվա ճանապարհ է, եթե չես շտապում… Ես իսրայելցի հրեա կին էի, ով քայլում էր հայ վանականների խմբի հետ, ովքեր ամբողջությամբ սև էին հագել ու հսկա ոսկե խաչեր և բարձր գլխարկներ էին կրում՝ անցնելով քրիստոնյա ուխտավորների, մուսուլման սպասավորների և մի քանի, հիմնականում կրոնական, հրեա անցորդների միջով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել