11048278_1599364003613824_789909936785397481_nAraratnews.am-ը գրում է․

Երեւանի Նուբարաշեն վարչական շրջանում այսօր հնչած կրակոցների դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով եւ 235-րդ հոդվածով։

Ստեղծվել է քննչական խումբ, ձեռնարկվում են անհետաձգելի քննչական գործողություններ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, առերեւույթ հանցագործություն կատարած անձի (անձանց) ինքնությունը պարզելու ուղղությամբ։

Կրակոցների հետեւանքով մահացել է երեք անձ՝ Թադեւոսյան Դրաստամատ Հակոբջանի, Ղազարյան Լեւոն Միհրանի, Նազարյանց Մեսրոպ Ալեքսանդրի։

Դեպքի վայրում է գտնվում օպերատիվ-քննչական խումբը։ Նախաքննության ընթացքի մասին տեղեկատվություն կտրամադրվի լրացուցիչ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել