Pastinfo.am-ը գրում է․
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ «Նուրաբաշեն»-ում տեղի ունեցած փոխհրաձգության ժամանակ սպանվել են «Երրորդմասցի Լյովիկն» ու նրա մարդիկ՝ Դերոն եւ Մոսոն։ Վերջինս մահացել է տեղում, իսկ մյուս երկուսը՝ հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին։
Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ դիմակավորված անձինք կրակել են «Երրորդմասցի Լյովիկի» ուղղությամբ, ինչին ի պատասխան հնչել են կրակոցներ։ Հանցագործները դեպքի վայրում են թողել ինքնաձիգերը։ Նախնական տվյալներով՝ դեպքի վայրում աշխատել է ինչպես ինքնաձիգ, այնպես էլ ատրճանակ։
Նյութի աղբյուր՝ http://www.pastinfo.am/hy/node/63993
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել