Երբ օրը ցերեկով Հայաստանում հետխորհրդային տարածքի գողականներ էին սխոդկա անում, իշխանությունները պատասխանում էին, թե չեն կարող սահմանափակել որևէ մեկի ազատ տեղաշարժվելու իրավունքը: Ժողովրդավարության միջազգային բարձր չափանիշներին նման հղումը ժամանակին ահագին զվարճացրեց բոլորիս, քանի որ մեր իշխանությունները երբեք չեն ցիտել այդպիսի բարձր չափանիշներ: Կարծես թե իշխանությունն այլ եղանակ չուներ հասկացնելու, որ այդպիսի հավաքը ցանկալի չէ: Այժմ մենք աստիճանաբար էլ ավելի ենք վեր ածվում կրիմինալ քաոսի մեջ մխրճված մի երկրի, որի մեղավորը հաստատ Արևմուտքը/Եվրոպան չեն... Վերջապես, տգիտությունը քաղաքական դաշտից ապամոնտաժող Սերժ Սարգսյանը լավ կանի՝ կրիմինալի ապամոնտաժումն էլ զուգընթաց անի. եթե իր իշխանությունը դրա մաս չլինի, ապամոնտաժումից հետո էլ կմնա: Իսկ եթե դրա մասն են, ուրեմն պետք է հեռանան...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել