
168.am-ը գրում է․
Այսօր Նուբարաշենի Քրեակատարողական հիմնարկի մոտ 3 անձանց՝ Լևոն Ղազարյանին (երրորդմասցի Լյովիկ), Դրաստամատ Թադևոսյանին (Դերո) և Մեսրոպ Մ.-ի վրա անհայտ անձինք հրազենով կրակել են, որի արդյունքում 3-ն էլ մահացել են: Նշենք, որ հանցագործության հեղինակները դեպքի վայրում են թողել 1 հրաձիգ և 2 ատրճանակ: Երևան քաղաքի ոտիկանության պետ Աշոտ Կարապետյանը տեղեկացրեց, որ սպանվածներից ոչ մեկը կալանավորված չի եղել:
ՀՀ Քննչական պետի տեղակալ Սամվել Տոնոյան էլ լրագրողների հետ զրույցում ասաց, որ այսօր տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով երեք անձանց սպանության առթիվ հարուցվել է քրեական գործ 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 235 հոդվածի 1-ին մասով։ Նա տեղեկացրել է նաև, որ զննություն է կատարվում դեպքի վայրում՝ տուժողների ինքնությունները ճշտելու և ինչպես նաև հանցագործություն կատարած անձանց ինքնությունները պարզելու համար։ Քրեակատարողական հիմնարկի բոլոր տեսախցիկները առգարվվել են և տարվել են զննության։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ