Fnews.am-ը գրում է․
Օրենքով գողի անցած ճանապարհի, նրա կալանավորման պատճառների մասին, Fnews.am-մեկնաբանություն խնդրեց քրեագետ ՍԵՐԳԵՅ ԳԱԼՈՅԱՆԻՑ, ով գրեթե համոզված է, որ Զապի կալանավորմամբ ամեն բան կրկին խառնվել է քրեական աշխարհում. "Գողական աշխարհում տեղի ունեցող իրադարձությունները, որոնք սպառնում էին արյունահեղության վերածվել, կարծես, թե ավարտվել էին, այսինքն քրեական "ռազբորկայի" առաջին փուլը կարելի էր ավարտված համարել: Սակայն այժմ, երբ հայազգի "օրենքով գող" Զապը գտնվում է ՔԿՀ-ում, քրեական աշխարհի "ռազբորկաները" կշարունակվեն եւ նոր թափ կստանան:
Քրեագետի խոսքով այս պահին Զապի կալանավորումը ամենեւին էլ պատահականություն չէ."Պատահականություններ չեն քրեական բոլոր այն իրադարձությունները, որոնք տեղի են ունենում Գյումրի քաղաքում: Գյումրիի գերեզմանոցների առաջին շիրիմները "օրենքով գողերինն" են, ինչը եւս պատահականություն չէ: Հիշեք նաեւ, որ հանցագործ աշխարհի դեմ պայքարը, պահի տակ չպետք է լինի, այլ` անընդհատ: Հաջորդ զարմանալի փաստն այն է, որ Զապը տեւական ժամանակ Հայաստանում ազատ տեղաշարժվել է` չնայած նրա նկատմամբ միջազգային հետախուզման հայտարարմանը: Բայց չգիտես ինչո՞ւ հատկապես հիմա "անհրաժեշտ" եղավ նրա ձերբակալումը, այստեղ շատ բնական հարց է առաջանում` ո՞ւմ էր նա խանգարում":
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ