1193 թ. - մահացել է Սալահ ադ Դինը, քուրդ նշանավոր սուլթան (ծնվ. 1137 թ.)։
1791 թ. - Վերմոնտը դարձավ ԱՄՆ-ի 14-րդ նահանգը։
1878 թ. - ծնվել է Ալեքսանդր Թամանյանը, ճարտարապետ, ակադեմիկոս (մահ. 1936 թ.)։
1941 թ. - ծնվել է Բաբկեն Հարությունյանը, հայ պատմաաշխարհագրագետ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր (մահ. 2013 թ.)։
1975 թ. - Եղիսաբեթ II թագուհին Չարլի Չապլինին շնորհեց ասպետի կոչում։
2004 թ. - Լոնդոնում ՖԻՖԱ-ն իր 100-ամյակին նվիրված հրապարակեց ֆուտբոլի արքա Պելեի կողմից կազմված 125 մեծագույն ֆուտբոլիստների ցանկը՝ ՖԻՖԱ 100-ը։
2008 թ. - հայազգի բռնցքամարտիկ Արթուր Աբրահամն առաջին անգամ պաշտպանեց աշխարհի չեմպիոնի իր տիտղոսը՝ հաղթելով Շենան Թեյլորին։
2008 թ. - Մարտակերտում հայ և ադրբեջանական զինված ուժերի միջև տեղի ունեցան ռազմական ընդհարումներ։
2011 թ. - մահացել է Ալենուշ Տերյանը, հայազգի գիտնական, Իրանի առաջին կին-պրոֆեսորը և առաջին արևային աստղադիտարանի և հեռադիտակի հիմնադիրը Իրանի աստղագիտության պատմության մեջ (ծնվ. 1920 թ.)։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1562881490663587&id=100008252523676
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել