Slaq.am-ը գրում է․
Գյումրեցի Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքի սպանության գործով տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչներ կդառնան փաստաբաններ Երվանդ Վարոսյանը և Լուսինե Սահակյանը: Երեկ «Գալա»-իհետ զրույցում սա հաստատել է Ե.Վարոսյանը:
Փաստաբանը նշել է, որ Ավետիսյանների հարազատների հետ կա նման նախնական պայմանավորվածություն: «Այդ մասին ավելի ստույգ կտեղեկացնենք վաղը, երբ այդ պայմանավորվածությունն ավելի առարկայական դառնա և մենք ներգրավվենք այդ գործում՝ որպես տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ»,- ասել է Վարոսյանը:
Նյութի աղբյուր՝ http://www.slaq.am/arm/news/1008447/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



