829952341in.am-ը գրում է․

«Բարսելոնա»-ի կիսապաշտպան Չավի Էրնանդեսը «Նյու Յորք Սիթի» կտեղափոխվի ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո: Այդ մասին հայտնում է Cadena Ser-ը:

Տեղեկությունների համաձայն` Չավին հանդիպել է ամերիկյան ակումբի ներկայացուցիչների հետ և համաձայնության հասել «Նյու Յորք Սիթի» տեղափոխության հարցում:

Հիշեցնենք` ակումբը հետաքրքրվել է Չավիի ծառայություններով 2014 թվականի ամռանը, սակայն ֆուտբոլիստը շարունակեց ելությները կատալոնական ակումբում: Օրերս «կապտանռնագույններ»-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն հայտարարել է, որ չի կարող համապատասխան խաղաժամանակ տրամադրել Չավիին, քանի որ թիմում շատ են հզոր ֆուտբոլիստները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել