Life.panorama.am-ը գրում է․

Երեխաների կողմից արված հայտնագործությունները

Ամեն տարի հունվարի 17-ին նշվում Երեխաների հայտնագործությունների օրը: Տոնի օրն ընտրվել է ԱՄՆ նախագահ Բենջամին Ֆրանկլինի ծննդյան օրը:

1718 թվականին 12-ամյա Բենջամինը լողափ է գնում ձկան լողակներ հիշեցնող երկու տարօրինակ իրերով: Չնայած, որ ընկերները նրան ծաղրում են, Բենջամինն այդ օրը նրանցից զգալիորեն արագ է լողում: Այդպես ի հայտ են եկել լողաթևերը:

15-ամյա հասակում Բենջամինը ևս մեկ օգտակար իր է տվել աշխարհին` ճոճաթոռը: Սովորական աթոռին նա փայտի տաշած, կոր կտորներ է ամրացրել: Ֆրանկլինի հայտնագործությունների պատվին էլ մանկական հայտնագործությունների օրը նշվում է նրա ծննդյան օրը:

1824 թվականին ֆրանսիացի կոշկակարի 15-ամյա որդի Լուի Բրայլը հորինել է կույրերի տառատեսակը, որը նրա անունով կոչվել է Բրայլի տառատեսակ: Մեկ տարեկան հասակում Լուին ընկել է հոր կոշկի դանակի վրա, որի արդյունքում 5 տարեկան հասակում ամբողջովին կորցրել է տեսողությունը: Սակայն Լուին սովորել է կարդալ սեփական գրերի օգնությամբ, և դրանցից օգտվում են առայսօր:

Ամերիկացի Ֆրենկ Էսպերսոնը նույնիսկ չէր էլ ենթադրում, որ ձմռանը փողոցում մոռացած լիմոնադը նրան կօգնի միլիոնատեր դառնալ: Առավոտյան լիմոնադը սառույցի էր վերածվել, իսկ Էսպերսոնին կոչում են «մրգային սառույցի» բաղադրատոմսի հեղինակ: Ֆրենկը դրա մասին, սակայն, հիշել է միայն 18 տարի անց`1923 թվականին, երբ սառեցված լիմոնադի փոքրիկ արտադրամաս է բացել: 1928 թվականին նա վաճառել է պատենտը և սկսել է ամսական կլորիկ գումար է ստանալ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել