Tert.am-ը գրում է․

Իսրայելի Երուսաղեմ քաղաքում շարունակվում է Եվրոպայի շախմատի անհատական առաջնությունը: Հայաստանի 9 ներկայացուցիչներից իրենց պարտիաները հաղթանակով են ավարտել Վլադիմիր Հակոբյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը և Վլադիմիր Պողոսյանը: Ոչ-ոքի է ավարտվել Մաթեուզ Բարիել - Գաբրիել Սարգսյան Գաբրիել և Անտոն Դեմչենկո - Արման Միքայելյան պարտիաները:

Մրցակիցներին զիջել են Զավեն Անդրիասյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Կարեն Գրիգորյանը, Հրանտ Մելքումյանը:

7-րդ տուրից հետո Գաբրիել Սարգսյանը մնում է առաջատարների հնգյակում և ունի 5,5 միավոր: Վլադիմիր Հակոբյանը ունի 5 միավոր և 23-րդ տեղում է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Եվրոպայի առաջնությանը մասնակցում են ավելի քան 250 շախմատիստ` 33 երկրից: Մրցաշարի առաջին 23 հորիզոնականները զբաղեցրած շախմատիստները կմասնակցեն շախմատի աշխարհի գավաթի խաղարկությանը, որը կկայանա Բաքվում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել