Tert.am-ը գրում է․

ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբաման կքննարկի կանանց կրթության և Ճապոնիայի հետ համագործակցության ամրապնդման հարցերն այդ երկիր կատարելիք այցի ընթացքում, հայտնել է Ճապոնիայի կառավարության գլխավոր քարտուղար Յոսիհիդե Սուգան, փոպանցում է РИА Новости-ն։

Սպիտակ տունը հայտնել է, որ Միշել Օբամայի այցը Ճապոնիա կկայանա մարտի 18-20-ը։ Առաջին տիկինը նշել է, որ այցի ընթացքում հանդիպում կունենա Ճապոնիայի վարչապետի կնոջ՝ Ակիե Աբեի հետ, ով «նույնպես զբաղվում է զարգացող երկրների կանանց կրթության հարցերով», և Ճապոնիայում Ամերիկայի դեսպան Քերոլայն Քենեդու հետ։

«Մենք ողջունում ենք այդ այցը, քանի որ այն թույլ կտա խորացնել վստահությունն ԱՄՆ-ի և Ճապոնիայի միջև։ Կառավարությանը հայտնի է, որ ԱՄՆ նախագահի տիկինը ցանկանում է խորացնել համագործակցությունը Ճապոնիայի հետ»,- նշել է կառավարության գլխավոր քարտուղարը։

Այցի ընթացքում Միշել Օբաման կլինի Տոկիոյում և Կիոտոյում։ Ճապոնիայից նա կուղևորվի Կամբոջա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել