Tert.am–ը գրում է.

Հայտնի ամերիկացի ռեժիսոր Օլիվեր Սթոունն այսօր սկսել է Ամերիկյան Անվտանգության գործակալության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի մասին նոր ֆիլմի նկարահանումները: ТАСС-ի փոխանցմամբ` այս մասին թվիթերի  իր միկրոբլոգում հայտնել է գլխավոր դերակատար Ջոզեֆ Գորդոն Լևիթը:

Դերասանը նկարհանման հրապարակից լուսանկարներ է տեղադրել և գրել, որ ֆիլմի նկարահանումներն սկսվել են  տեսարաններից, որի գործողությունները տեղի են ունենում  2004-ին, երբ Սնոուդենը ծառայում էր ԱՄՆ բանակում:  Գորդոն-Լևիթի խոսքով` ինքը զարմացել է` իմանալով, որ Սնոուդենը  ծառայել է բանակում և ցանկացել է մեկնել Իրաք` պատերազմի, սակայն ուսումնավարժանքների ժամանակ կոտրել է երկու ոտքը և զորացրվել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել