Fact.am-ը գրում է․
- Դուք անշարժանում եք երազի ընթացքում: Անհավատալի է, սակայն երազի ամբողջ ընթացքում մեր մարմինը անշարժանում է` հավանաբար երազի ազդեցությամբ մեր կատարած շարժումները կանխելու համար: Քնելու ընթացքում նյարդերը նշաններ են ուղղարկում ողնուղեղին, որը ստիպում է ողջ մարմնին հանգստանալ, իսկ այնուհետև մեր մարմինը ամբողջովին անշարժանում է:
- Արտաքին գործոնները ազդում են մեր երազների վրա: Սա կոչվում է երազի ընդհանրություն և մի այնպիսի փորձառություն է, որ բոլորս էլ ունեցել ենք, ինչպես, երբ իրական ձայնը լսվել է մեր երազում ու դարձել դրա մի մասը: Նմանատիպ երազների թվին են պատկանում նաև այն դեպեքերը, երբ դուք ֆիզիկապես ուզում եք խմել և երազում տեսնում եք, որ խմում եք մի մեծ բաժակ ջուր:
- Ծխելը թողած մարդիկ ավելի պայծառ երազներ են տեսնում: Մարդիկ, ովքեր երկար ժամանակ ծխել են, իսկ հետո թողել, տեսնում են ավելի պայծառ երազներ: Ծխողների, ովքեր չեն ծխել արդեն 1-4 շաբաթ, 33 տոկոսը առնվազն մեկ երազ է տեսնում ծխախոտի մասին: Երազների մեծ մասում այդ մարդին տեսել են իրենց ծխելիս և ունեցել բավականին բացասական զգացումներ, ինչպես, օրինակ, մեղքի զգացում և խուճապ: Այդիպիսի երազները հիմնակում առաջանում էին նիկոտինի բացակայության հետևանքով: Այդպիսի երազները գնահատվում են որպես ավելի պայծառ և համարվում են ծխելը թողելու առաջին վառ ախտանիշներից մեկը:
- Երազները այն բանի մասին չեն, ինչի մասին են… Եթե դուք երազում տեսնում եք ինչ-որ կոնկրետ առարկա, դա չի նշանակում, որ երազը հենց դրա մասին է: Երազները խոսում են նշանների լեզվով: Ձեր անգիտակից մտքերը փորձում են նմանեցնել այդ առարկան մեկ ուրիշի, որին նմանեցնում են: Օրինակ` մրջյունները նման են մեքենաների, որ երբեք կանգ չեն առնում:
- Մենք երազում տեսնում ենք միայն այն, ինչ գիտենք: Մեր երազները լի են անծանոթ դեմքերով; Իսկ դուք գիտե՞ք , որ դրանք այն մարդիկ են, ում դուք ամեն օր տեսնում եք, սակայն չեք հիշում, իսկ ձեր ուղեղը հիշում է: Սարսափելի մարդասպանը կարող է պարզապես լինել այն երիտասարդը, ով լցրել էր ձեր հայրիկի ավտոմեքենայի վառելիքը, երբ դուք դեռ շատ փոքր էիք: Մենք մեր կյանքում տեսել ենք հարյուր հազարավոր մարդկանց, այնպես որ մենք ունենք անվերջանալի պաշարներ մեր երազների կերպարների համար:
- Երազների 90 տոկոսը մարդը մոռանում է: Արթնանալուց հետո 5 րոպեի ընթացքում մենք մոռանում ենք մեր երազների կեսը, իսկ10 րոպեից հետո` 90 տոկոսը: Անգլիացի հայտնի պոետ Սեմուել Թեյլոր Քոլերիջը մի առավոտ արթնացել էր ֆանտաստիկ երազ տեսնելուց հետո: Նա անմիջապես ձեռքն էր առել գրիչը և սկսել պատկերել այդ «հիանալի տեսիլքը, որ երևացել էր իրեն երազում»: 54 տող գրելուց հետո բանաստեղծը հասկացել էր, որ չի հիշում երազի շարունակությունը: «Քուբլա Խանը», որը այժմ համարվում է համաշխարհային գրականության լավագույն գործերից մեկը, այդպես էլ անավարտ մնաց: Հետաքրքիր է, որ Մերի Շեյլիի աշխարհահռչակ Ֆրանկենշտեյնը ևս ծնունդ է առել իր հեղինակի երազից հետո:
Նյութի աղբյուր՝ http://fact.am/archives/47174
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել