Wedding.am-ը գրում է․

Մահմեդականների մոտ նշանադրությունը տեղի է ունենում մինչև հարսանիքը: Զույգերը փոխանակվում են ամուսնական մատանիներով, իսկ հարսի շորը ապահովում է տղայի կողմը: Հարսանիքից երկու օր առաջ տեղի է ունենում ՚մանջհա՚ արարողությունը, որի ժամանակ հարսին օծում են տղայի կողմից բերված տարբեր յուղերով: Այս արարողությունը իրավունք ունեն իրականացնել միայն չամուսնացած կանայք: Հարսի ձեռքերն ու ոտքերը նախշազարդում են խնայով:

Այս արարողությունից հետո հարսնացուն իարվունք չունի դուրս գալ տանից մինչև հարսանիքի օրը: Հարսանիքի օրվա հասնացուի շորերը նույնպես ապահովում է տղայի կողմը: Հարսանիքի օրը ընկերներն ու հարազատներն ուղեկցում են փեսային, ով կամ ձի է նստում, կամ գնում մեքենայով: Փեսային ողջունում են  հարվածային երաժշտական գործիքների ուղեկցությամբ: Ժամանելուն պես՝ փեսան և հարսի եղբայրը փոխանակվում են քաղցրաջրով լցված բաժակներով:

Կանայք և տղամարդիկ նստում են տարբեր սենյակներում կամ նրանց բաժանում են վարագույրները: Սա պարտադիր պայման չէ բոլոր մուսուլմանական արարողությունների համար: Տղայի կողմը պարտադիր գումար է տալիս աղջկա կողմին, ինչը կոչվում է ՚մեհեր՚, իսկ գումարի չափը որոշվում է երկու ընտանիքներիր մեծերի կողմից: Մինչ Ղուրանի համապատասխան հատվածը կարդալը, քահանան հարցնում է հարսնացուին, արդյոք նա համաձայն է ընտրության հետ և արդյոք երջանիկ է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել