Tert.am-ը գրում է․

Մոսկվայի «Սպարտակի» գլխավոր մարզիչ Մուրատ Յակինը «Ակադեմիսկի»(3:1) հետ հանդիպումից հետո մեկնաբանել է Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանի խաղը: Մովսիսյանը այդ խաղում դարձել է դուբլի հեղինակ:

«Այս հանդիպմանը մենք ստուգեցինք ֆուտբոլիստների տակտիկական պատրաստվածությունը «Կրասնոդարի» հետ խաղից առաջ: Պաշտպանության եւ հարձակման գծերի առջեւ դրված խնդիրները հաջողությամբ լուծվեցին:

Կարծում եմ, որ Յուրա Մովսիսյանը շատ լավ գիտի, թե որտեղ է մրցակցի դարպասը: Որքան մոտենում են պաշտոնական հանդիպումները, այդքան մեծանում է նրա տրամադրվածությունը: Իհարկե, նա ունի փորձ, որը առայժմ չի հերիքում թիմի  երիտասարդ հարձակվողներին: Մյուս կողմից` թե Դավիդովը, թե Կրատովը շատ ակտիվ էին եւ ունեին հնարավորություններ, սակայն նրանց չի հերիքում հենց փորձը, որպեսզի կարողանան դրսեւորել իրենց ունակությունները հարյուր տոկոսով»,- նշել է Յակինը:

Նշենք, որ «Սպարտակը» մարտի 8-ին մրցելու է «Կրասնոդարի», մարտի 15-ին` «Դինամոյի», մատրի 21-ին` «Տորպեդոյի» հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել