2035թ., Հայաստանի Դաշնային Հանրապետություն.
Երևանի Հանրապետության նախագահը պաշտոնական այցով ժամանել էր Լեռնային Ղարաբաղի Արցախ Հանրապետություն, որտեղ էր գտնվում նաև Սյունիքի Պատմա-փիլիսոփայական Միապետության առաջնորդը: ԼՂՀ նախագահի հետ համատեղ մամլո ասուլիսին ԵՀ նախագահը հույս հայտնեց, որ Գյումրիի ինքնավար Հանրապետության հետ կշարունակվեն բանակցությունները` վերջինիս ավելի մեծ ինքնավարություն տրամադրելու: Այս մասին պաշտոնական Ստեփանակերտը նախապես հայտնել էր իր դիրքորոշումը` ելնելով միջազգային իրավունքի 3 հիմնարար սկզբունքներից: Ինչ վերաբերում է Գեղարթողիքի Սևանյան Հանրապետությանը, ապա հարկ է նշել, որ այն շարունակում է զարգանալ շնորհիվ «Մարտունակառտոլը» ապրանքանիշի հաջող արտահանման և Սևանա ծովի ճահճացման արդյունքում բավական հարուստ տորֆի հանքերի շահագործման: Ասուլիսին հարց հնչեց նաև Արևմտահայաստանի Աստանդական Հանրապետության մայրաքաղաքի ընտրության վերաբերյալ. ինչպես հայտնի է՝ տվյալ հանրապետության ղեկավարությունը տատանվում է Պյատիգորսկ և Լոս-Անջելես քաղաքների միջև: ԵՀ նախագահը պատասխանեց, որ ԱԱՀ-ն անկախ պետություն է և ինքը չի կարող խառնվել այդ պետության ներքին խնդիրներին: Հարցեր հնչեցին նաև Մալաթիա-Սեբաստիա մարզի և Աբովյանի ինքնավար մարզի անկախական նկրտումների վերաբերյալ: ԵՀ նախագահը նաև հայտարարեց, որ չի ճանաչում Տավուշի Հանրապետությունը, որտեղ իշխանության է եկել վայոցձորցիների կլանը: Հնչեցվեց Արարատի Հանրապետության իշխանությունների այն պնդումը, թե պատմականորեն հենց իրենք են հանդիսանում աստվածաշնչյան Արարատյան թագավորության ժառանգորդները, ինչին նախագահը պատասխանեց, որ դա պատմաբանների գործն է: Վերջում ԵՀ նախագահը հայտնեց, որ Պարույր Սևակի 111-ամյակին ընդառաջ վերջինիս շնորհվում է «ամենայն հայոց բանաստեղծ Վանո Սիրադեղյան» շքանշանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել