Ցավալի է, որ ԱՄՆ-ի պես հզոր և բազմազգ պետությունում, որտեղ բոլոր ազգերին ինքնադրսևորվելու լայն հնարավորություններ են տրվել, ամենաճանաչված հայը Քիմ Քարդաշյանն է: Մեծ թվով հայեր են ապրում Ամերիկայի Միացյալ Նահանգներում և, ցանկության ու նպատակասլացության արդյունքում, մենք կարող ենք լուրջ գործիչներ ունենալ, ովքեր կբարձրացնեն մեր ազգի պատիվն ու անունը: Կայացած հայեր ունենք Նահանգներում, բայց, ցավոք, նրանցից շատերը մտածում են միայն իրենց և իրենց բիզնեսի մասին` ցանկություն չունենալով ուժեղացնել հայկական գործոնը: Այս իմաստով, Տիգրան Սարգսյանը մեծ անելիք ունի և, կարծես, սկսել է միավորել ու ուղղորդել կայացած հայերին դեպի հայկական գործոնի կարևորման դաշտ: Եթե որոշել եք Հայաստանից հետո ապրել ԱՄՆ-ում, ուրեմն պետք է ուժեղանալ և փառավորել Հայաստանի ու հայի անունը: Սա պետք է լինի դրսում ապրող հայի կոդը, Առաջ Հայաստան։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել