Յուրաքանչյուր տարի մեր դատարանները քննում են մի քանի հարյուր հազարի հասնող դատական գործեր։ Կայացնում են նույնքան դատական ակտեր։ ԵԽ անդամ դառնալուց հետո կայացվել է միլիոնավոր դատական ակտեր, բայց այդ ողջ ընթացքում, այդ միլիոնավոր դատական գործերից Մարդու իրավունքների եվրոպական դատարան է բողոքարկվել ոչ ավելին քան հազար գործ։ Եվրադատարանն այդ հազար գործից բավարարել է ընդամենը 47-ը, այն էլ, յուրաքանչյուր գործով բավարարել է պահանջներից ընդամենը մեկը կամ երկուսը։ Նույն ժամանակահատվածում տոկոսային հարաբերությամբ համեմատած եվրոպական մի շարք երկների դեմ ներկայացվել է մի քանի անգամ ավել գանգատ, որից բավարարվել է մի քանի անգամ ավելին, քան ընդդեմ Հայաստանի վճիռներն են։ Այս փաստերն իմանալով հանդերձ պնդել, թե Հայաստանում չկա արդարադատություն, թե համաարած կայացվում է եվրադատարանի կողմից ընդդեմ Հայաստանի վճիռներ՝ շատ նման է Հայաստանի դեմ կատարվող սև քարոզչության։ Ես հասկանում եմ, որ կան մարդիկ, որոնք պատրաստ են եվրոպաներում հանգրվանելու համար տրորել Հայաստանը, բայց վստահեցնում եմ, դա ամենավատ միջոցն է, որը երբևէ հնարավոր է իրագործել։
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/arsen.babayan.cc/posts/3325420112671
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել