1815 թ.–ին աշխարհի ամենամեծ երկու բանակները հանդիպեցին Վաթերլոուի մոտ` ապոկալիպսիսյան ճակատամարտի համար, որը ավելի քան 50 հազար մարդու կյանք պետք է խլեր։ Այդ ճակատամարտը եղավ Նապոլեոնի կարապի երգը, ինչպես նաև սահմռկեցուցիչ ազդեցություն ունեցավ ստոմատոլոգիայի ասպարեզում։
Մինչ Վաթերլոուն, փչացած ատամները ամենասարսափելի բաներն էին, ինչից վախենում էր բրիտանական հասարակությունը։ Առանց այնպիսի հասկացությունների, ինչպիսիք էին պլոմբներն ու ատամների պարբերաբար մաքրումը, վատ ատամները մարդկային կյանքեր էին կործանում։ Բայց երբ ճակատամարտն ավարտվեց, Եվրոպան առողջ ատամներով երիտասարդների հազարավոր դիակների տեր դարձավ։
Այն, ինչ տեղի ունեցավ դրանից հետո, ստոմատոլագիայի ասպարեզում կարևորագույն առաջխաղացումներից էր։ Մահացածների ատամներից պատրաստված պրոթեզները դարձան բոլորին հասանելի։ Երկար տարիներ մարդիկ հաճույքով ժպտում էին ճակատամարտում զոհված մարդկանց ժպիտով։ Եվ միայն 1830–ականներին, Կլավդի Էշի` ճենապակուց պատրաստած պրոթեզների շուկա մտնելուց հետո այդ սարսափելի «նորաձևությունը» վերացավ։