Հայաստան-Իտալիա խաղից հետո Հայաստանի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանն ասաց հետևյալը.
- Շնորհավորում եմ Իտալիային հաղթանակի համար: Խաղից հետո դժվար է խոսելը: Այսօր մենք ցուցադրեցինք այս տարվա լավագույն խաղերից մեկը, եթե ոչ լավագույնը:
Երկրորդ խաղակեսում մենք լավ սկսեցինք ու հաղթելու էր այն թիմը, որն առաջինը կհասներ հաջողության: Ես տղաներին էլ ասացի, գոհ եմ: Մի մոռացեք, որ սա Իտալիան է: Տակտիկապես իրենք շատ գրագետ են, ինչի մասին նույնիսկ Իսպանիայի մարզիչ Դել Բոսկեն է ասում: Այսօր թիմն իրոք լավ է խաղացել: Տխուր տրամադրությունը նրանից է, որ մենք զգում էին, որ կարող ենք հաղթել, բայց պարտվեցինք:
- Արդյո՞ք Մանուչարյանը Սարկիսովից լավ մարզավիճակում էր։
- Այն փոփոխությունները, որոնք արեցինք, նախօրոք մտածել էինք: Փոխարինումն արդարացված էր: Մանուչարյանը մարզումների ժամանակ լավ էր զգում իրեն:
- Պաշտպանությունից գո՞հ եք:
- Իհարկե, ուշադրության պակաս կար: Առաջին գոլը չեմ կարող ասել, թե կար 11 մետրանոց, թե ոչ, իսկ մյուս 2 գոլերը պաշտպանության կենտրոնում եղած սխալների արդյունքում:
- Խաղից առաջ ասում էիք մի դիրք կա, որտեղ դեռ ընտրության առաջ եք: Արդո՞ք ձախ պաշտպանի դիրքն էր:
- Այո ձախ պաշտպանի դիրքն էր: Ես չեմ առանձնացնում պաշտպանության խաղացողներին: Պաշտպանությունը սկսվում է Յուրա Մովսիսյանից:
- Այս խաղից հետո կրկի՞ն նպատակը ուղեգիր նվաճելն է:
- Ինձանից լսել եք նման բան, որ ասեմ, թե մեր նպատակը ուղեգիր նվաճելն է...
- Կար ի՞նչ-որ բան, որ այսօր խանգարեց:
- Ոչ, տղաները շատ անկաշկանդ էին: Սա շատ հեռանկարային թիմ է: Եկենք շտապենք վազել, թե չէ կընկնենք:
Հ.Գ. Երևան ժամանած իտալացի երեք տասնյակից ավել իտալացի լրագրողներից միայն մեկն էր Պրանդելիի ասուլիսից հետո մնացել Վարդան Մինասյանի ասուլիսը լուսաբանելու