Էն որ ասում են՝ պարտությունն էլ պիտի արժանավայել ընդունես, ուղղակի խոսքեր չեն:
Նման դեպքերում դեռ հաղթելու շանս ունենում ես, հակառակ դեպքում` դատապարտված ես թուլամորթ իզգոյի կարգավիճակում հայտնվելու:
Մեր իրականության մեջ քիչ ենք հանդիպում, երբ պարտված մարդն ընդունում է, որ ավելի թույլ է և զիջում է հաղթողին:
Հաճախ ակնհայտ պարտվածները, փոխանակ այլ մարտավարություն ընտրեն, շարունակում են իրենց ղզիկ քայլերը` վերածվելով ցածրակարգ շառլատանի: Հրեշի դեմ հայհոյանքներով ու կսմիթով ընդդիմանալն առնվազն տկարամտություն է: Հիմա մարդիկ չեն վստահում ամպագոռգոռ հայտարարություններին ու հորս արևներին: Տաղտկալի է նաև, երբ հավերժ պարտվածի դաջվածքը ճակատին կրողը փորձում է, Հրեշի անունն աղավաղված կամ հայհոյախառը հոդվածներ գրելով, ի ցույց աշխարհի դնել իր զինանոցի առավելագույն զենքը` էժանագին աբիժնիկ լաչառությունը: Այդպե՞ս եք պատրաստվում հաղթել, պարոնայք երդվյալ հեղափոխականներ: Չե՞ք կարծում, որ ծերունական մառազմի զոհ եք դառնում: Եթե Հրեշին չի կարողանում հաղթել երբեմնի փչած Կուռքը և մկան ծակի համար միլիոններ է լեղապատառ պատրաստվում ծախսել, ուրեմն հնացած ու կրկնվող մարտավարությունը հայտնվել է Տուպիկում: Սա պատային իրավիճակ չի, սա փաստացի` խաղի վերջն է: Այո, խաղի, խաղի ու դերասանության...
Անգամ բրիտանացի գիտնականները չեն կարողանում հասկանալ, թե սուտի հեղափոխականները ո՞նց էին պատկերացնում անցնցում, փաթիլային, բամբակյա հեղափոխության տեսլականը: Արա, դուք հոմ խելագար չե՞ք: Էդ դուք ո՞վ եք, որ ակնկալում էիք կերակրատաշտի շերեփի հանձնումը ձեզ` առանց ռեալ առճակատման:
Անցած տարիները մի՞թե ձեզ չապացուցեցին, որ ձեր նմաններին թույլ են տալիս թփրտալ զուտ ընդդիմության բուտաֆորիկ տեսքն ապահովելու ու ձեր հաշվին աշխարհի առաջ դեմոկրատ երկրի կեղծ իմիջ և միջազգային գրանտների հոսքն ապահովելու համար: Եթե ի սկզբանե գիտեիք, որ գործ ունեք արյունարբու ռեժիմի հետ, որը պատրաստ է արյուն թափելու, և վերջում սեփական ֆիասկոն հենց այդ պատճառաբանությամբ պիտի արդարացնեիք, ինչո՞ւ էիք սկսում ձեր անտաղանդ բալագանը:
Դուք ձեր մեջ մեկդ մեկին ձեր Ատչոտները կտաք, թե ոչ, ոչ մեկիս չի հուզում, բայց, հետաքրքիր է, թե ժողովրդի Ատչոտը ո՞նց ու ե՞րբ եք տալու:
Չնայած, մի անհանգստացեք 6 տարի այնքան բեզաչոտնիկ.... Տեսանք, որ մի հատ ավելին էլ կդիմանանք...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/garik.petrosyan.7/posts/764717326943149?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել