Ինձ համար Մարտի մեկը գարնանամուտ չի...
Ջրբաժան ա...
Ես իմ գիծը գծել եմ,..
Ընդ որում՝ գիծը գծված ա թե իրականացնողների, թե Մարտի մեկը վաճառողների պահով...
Դուք բոլորդ հավասար պատասխանատվություն եք կրում իրականացնողների հետ նույն հարթակը կիսելու համար...
Արյուն վաճառողը ինձ համար նույն սրիկան ա, ով կրակեց իր ինքնության համար պայքարող քաղաքացու վրա...
Ու ինչքան էլ տապոռային քարոզչությամբ փորձեք սրբի լուսապսակի տակ մտնել՝ տղե՛րք, դուք մտաք այդ արյան մեղքի տակ այն պահից, երբ սկսեցիք ինդուլգենցիաներ բաժանել և կամ վաճառել զոհերի արյունը...
Ու եթե այբն ու գիմը ավելի լավ եք կապում իրար, քան ձեզ հակազդողները՝ չի նշանակում, որ բարոյական իրավունք ունեք շահարկել մեր պատմության արյունոտ էջերը... Լկտիաբար թռնել ձեր կեղծավոր քայլերից...
Ինքներդ ձեզ նետեք պատմության աղբանոց, ու մի օր ձեզր փոշին երևի թափ կտան և քարշ կտան դատաստանի առաջ՝ բոլորիդ՝ Մարտի մեկի ոճիրը իրականացնելու, արդարացնելու, ճղճղալու, վաճառելու, իսկ էժան փոխարժեքի դեպքում՝ արենդով տալու համար...
Ափսոս, որ հանուն Հայաստանի նորագույն պատմության թափված արյունը ընդամենը մանրադրամ դարձավ ներքաղաքական բազարներում...
Հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/varuzhan.babajanyan/posts/899604696750893?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել