Qahana.am կայքի շաբաթ օրվա հյուրը ՀՀ վաստակավոր արտիստ Արսեն Գրիգորյանն է:
Ըստ շարականագիրների՝ ազգային երաժշտությունը հիմք է հանդիսացել շարականների համար: Ձեր կարծիքն այս մասին:
Իմ կարծիքը նույնն է, որովհետև մեր հոգևորականները շատ խելացի են եղել և իմացել են, որ շարականների հիմքում պետք է լինեն ժողովրդական մեղեդիներ, ժողովրդի ստեղծած մշակույթով պետք է մոտենալ նրա ստեղծմանը՝ դրանով այն ավելի հարազատ դարձնելով: Եվ այսօր մեր ժողովրդական երգերի պատկանելության խնդրին անդրադառնալիս մենք կարող ենք իբրև հենք վերցնել շարականների տաղաչափությունը, մեղեդիական գիծը և դրանով կողմնորոշվել:
Աստված, եկեղեցի բառերն ի՞նչ նշանակություն ունեն Ձեզ համար:
Աստված ինձ պարգևել է ինձ համար ամենաքաղցր բանը՝ կյանքը: Ես ոչ միայն խոսքով, ոչ միայն աղոթքով, այլև իմ ապրելաձևով փորձում եմ իմ շնորհակալությունը հայտնել Աստծուն իմ աստվածապատկան կյանքի համար:
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին մեծ նշանակություն է ունեցել մեր կյանքում: Մեր եկեղեցին իսկապես ազգային տարազ հագած եկեղեցի է: Դարեր շարունակ մենք պետականություն չենք ունեցել, բայց միշտ պայքարել ենք դրա համար: Այդ գործում մեծ դեր է ունեցել մեր եկեղեցին, մեր հոգևոր առաջնորդները, քանզի պետականության դերն իրենք էին ստանձնել:
Շարունակությունը՝ այստեղ