Ես ոչ միայն խոսքով, ոչ միայն աղոթքով, այլև իմ ապրելաձևով փորձում եմ իմ շնորհակալությունը հայտնել Աստծուն իմ աստվածապատկան կյանքի համար


18:00 , 28 փետրվար, 2015

Qahana.am կայքի շաբաթ օրվա հյուրը ՀՀ վաստակավոր արտիստ Արսեն Գրիգորյանն է:

 

Ըստ շարականագիրների՝ ազգային երաժշտությունը հիմք է հանդիսացել շարականների համար: Ձեր կարծիքն այս մասին: 
Իմ կարծիքը նույնն է, որովհետև մեր հոգևորականները շատ խելացի են եղել և իմացել են, որ շարականների հիմքում պետք է լինեն ժողովրդական մեղեդիներ, ժողովրդի ստեղծած մշակույթով պետք է մոտենալ նրա ստեղծմանը՝ դրանով այն ավելի հարազատ դարձնելով: Եվ այսօր մեր ժողովրդական երգերի պատկանելության խնդրին անդրադառնալիս մենք կարող ենք իբրև հենք վերցնել շարականների տաղաչափությունը, մեղեդիական գիծը և դրանով կողմնորոշվել:

 

Աստված, եկեղեցի բառերն ի՞նչ նշանակություն ունեն Ձեզ համար:
Աստված ինձ պարգևել է ինձ համար ամենաքաղցր բանը՝ կյանքը: Ես ոչ միայն խոսքով, ոչ միայն աղոթքով, այլև իմ ապրելաձևով փորձում եմ իմ շնորհակալությունը հայտնել Աստծուն իմ աստվածապատկան կյանքի համար:
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին մեծ նշանակություն է ունեցել մեր կյանքում: Մեր եկեղեցին իսկապես ազգային տարազ հագած եկեղեցի է: Դարեր շարունակ մենք պետականություն չենք ունեցել, բայց միշտ պայքարել ենք դրա համար: Այդ գործում մեծ դեր է ունեցել մեր եկեղեցին, մեր հոգևոր առաջնորդները, քանզի պետականության դերն իրենք էին ստանձնել:

Շարունակությունը՝ այստեղ