
Առավոտ էր…Երևանյան սովորական տխուր առավոտներից մեկը: Դե, իմ առավոտները միշտ սկսվում են 12:00-ից: Պատրաստեցի իմ սովորական առավոտյան ամենօրյա սուրճն ու տեղավորվեցի համակարգչիս առաջ, մի 15 րոպեով, որ սուրճի հետ վայելելեմ նոր օրվա ավելի նոր, ու միաժամանակ էշ նորությունները: Մտա ֆեյսբուք…ոնց որ <<день сурка >> ֆիլմը լիներ: Նույն մարդիկ օնլայն էին, օֆլայն էին բնականաբար նրանք, ովքեր գիշերն են լինում օնլայն: Նույն երգերի շարանը, նույն էշ նորությունները՝ որոնց արդեն երեկ ես կարդացել փոփոխված երևի մի երկու բառով, հերթական հիմար ստատուսների շարանները՝ որոնք ես թմրամոլի նման հա կարդում էի, հերքական անիմաստ բողոքի ակցիաները, չկայացած ակտիվիստների ելույթները…թե ասա ու՞մ եք բողոքում, ով ա՞ ձեզ մարդու տեղ դնում, ո՞վ ա լսում…թե ասա ինչի՞ ես նայում է, ռադ արա ու տեղիցդ վեր կաց…Խմեցի սուրճի վերջին կումը, հանգցրեցի վերջին ծխախոտը, անջատեցի հանակարգիչը ու անցա գործի: Հիմա արդեն իմ մոտ էր սկսելու <<день сурка>> ֆիլմը՝ հավաքել տունը, վազել խանութ, մի բան պատրաստել, ցնցուղ ընդունել ու էլի կախվել համակարգչից: Հաճելիորեն թե դժբախտաբար չեղավ այդ բանը: Նկատեցի, որ ծխախոտ չունեմ, բացեցի դրամապանակս…30 դրամ: Այ քեզ անակնկալ, բա ի՞նչ անեմ: Մտածեցի լավ, մի օր էլ ես հայավարի ապրեմ: Գնացի մոտակա խանութ ու էսպես ասված նիսվեցի…
:Բա լավ, հետո՞…հետո մոտեցա համակարգչիս ու հերթական անգամ մտա աշխատանք առաջարկող ցանցերը: Ասեմ, որ անհույս մտա…մի տարի փորփրել էի ու ոչ մի նորմալ աշխատանք չէի գտել, որն էլ որ նորմալ էր, գնացել էի ու պարզվել էր, որ էլի աննորմալ էր: Մի խոսքով, աչքովս հերթական հայտարարությունն ընկավ՝ գործավարուհի: Բայց նշվածն էլ գործակալություն չէր(անկեղծ ասած, զզվում եմ արդեն էդ բառից, որովհետև էնպիսի տպավորություն ա, որ բիզնես են դրել մարդկաց 2000 դրամը լափելու համար): Որոշեցի զանգել.
-Ալո, բարև ձեզ, ես զանգել եմ գործավարուհու աշխատանքի համար:
-Այո լսում եմ, մենք գործակալություն ենք և ունենք թափուր տեղեր:
Ես դեռ իմ կյանքում էդ թափուր տեղերը չեմ տեսել…զսպում եմ ինձ, որովհետև դեռ գործ ա պետք…
-Եկեք մեր հասցեով:
-Լավ:
-Կներեք, իսկ դուք քանի տարեկան ե՞ք:
-44
- Վայ չէ, ախր շա՜՜՜՜տ մեծ եք է՜՜՜:
-Բայց այնտեղ գրված չէր տարիքը, գրված էր միայն՝ հրավիրում ենք աշխատանքի հաճելի և բարեհամբույր արտաքինով կանանց և աղջիկների, անհրաժեշտ պայմաններ՝ բարձրագույն կրթություն, համակարգչի և ռուսերենի իմացություն:
-Այո, բայց 44 եք է ախր:
-Ձեր կարծիքով 44 տարեկանները հաճելի և բարեհամբույր չե՞ն կարող լինել :
- Դե, եսիմ (Էշ-Էշ ծիծաղելով):
Եսիմ ու…………………զսպում եմ ինձ, որովհետև ԳՈՐԾ Ա ՊԵՏՔ:
-Գիտեք, ես կարող եմ ձեր տարիքին համապատասխան գործ առաջարկել:
-Օրինակ ի՞նչ գործ:
-Դե ասենք ռեստորանային համալիրում կամ հյուրանոցում հավաքարար, աման լվացող….տենց մի բան էլի…
Զսպում եմ ինձ, էլի զսպում, որովհետև….գործ ա պետք…
-Լավ, շատ բարի, ես կգամ 2 ժամ հետո
ԴԵ ԲՌՆՎԵՔ, ԳԱԼԻՍ ԵՄ:
Շարունակությունն՝ այստեղ