Գառնիում սրճարան են ուզում կառուցել, որ գրավեն տուրիստներին, Աղձքում՝ արքաների դամբարանում, թանգարան են ուզում կառուցել, որ տուրիզմը զարգանա: Վերջինը, որքան էլ ողջունելի է, միևնույնն է, ինչպես մի իմաստուն կասեր՝ «Մարդու արած գործը պետք է դատել նախ այն մտքով, որ շարժառիթ է դարձել անելու այդ գործը»: Ուստի այս դեպքում Արքաների դամբարանը տիրություն անել, ինչ է թե տուրիզմը կզարգանա, ուղղակի նողկալի է:
Վստահ եմ՝ էս այլասերիչ սերիալները, կլիպները, ֆիլմերը, այլասերված երգիչ-երգչուհի- դերասանուհիներին պռոպագանդելը և նմանվելու «արժան» օրինակ դարձնելը միևնույն ծրագրի մի մասն է՝ աճեցնել թեթև վարքի տեր սերունդ, որպեսզի տուրիզմը զարգանա...
Կան սև մեղքեր, որ միայն արյունով են լվացվում ու մաքրվում:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vruyr.arcruni/posts/617619201702210?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել