Pastinfo.am-ը գրում է.

Ռուսական սահմանապահ ուղեկալի զորամասի պայմանագրային զինծառայող Արթուր Աֆյանի անհետացման հետ կապված քրեական գործ է հարուցվել, ընթանում են օպերատիվ-որոնողական աշխատանքներ: Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ ՀՀ քննչական կոմիտեից:
Ավելի վաղ հայտնել ենք, որ ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է Գյումրի քաղաքի Շիրակացի փողոցի 7բ շենքի 44 բնակարանի բնակիչ, 1989թ. ծնված Արթուր Սուրենի Աֆյանը:
Նա փետրվարի 21-ին՝ ժամը 02:00-ի սահմաններում, տնից դուրս է եկել և այլևս չի վերադարձել:
Նյութի աղբյուր՝ http://pastinfo.am/hy/node/63628
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



