Սոցիալական փաթեթից օգտվողների համար պետության կողմից երաշխավորվում են անվճար բժշկական օգնության ու սպասարկման հետևյալ ծառայությունները. 1) հիվանդանոցային (թերապևտիկ և իրաբուժական) բժշկական օգնությունն ու սպասարկումը. ա. նյարդավիրաբուժական, այդ թվում` գլխուղեղի անոթային հիվանդությունների էնդովասկուլյար բուժման (ներառյալ միկրոկաթետրի, միկրոպարույրի կամ օնիքսի արժեքը), բ. սրտի վիրահատական և երանոթային միջամտությունների իրականացման (ընդ որում, կորոնար անոթների ստենտավորման փոխհատուցումը ներառում է ինչպես դեղապատ, այնպես էլ ոչ դեղապատ ստենտի արժեքը), այդ թվում` սրտի փականների պրոթեզավորման, սրտի ռիթմը վարող սարքերի իմպլանտացիայի ծառայությունների մասով, գ. սիներակի (Վ. Կավա/V. Cava) ֆիլտրի տեղադրումը, դ. սկլերոպլաստիկան և կեռատոպլաստիկան, ե. մետաղական կոնստրուկցիաների արժեքը` վնասվածքաբանական վիրահատությունների ժամանակ, զ. լիթոտրիպսիան (հեռահար, պերկուտան, ուրեթերոռենոսկոպիկ), 2) վնասվածքների (կոտրվածքներ, հոդախախտեր, փափուկ հյուսվածքների վնասվածքներ, սալջարդեր և այլն) հիվանդանոցային պայմաններում արտահիվանդանոցային ձևով իրականացվող բժշկական օգնությունը և սպասարկումը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել