Ժառանգություն կուսակցության անդամ, նախկին պատգամավոր Արմեն Մարտիրոսյանի կարծիքով 2013 թ. նախագահական ընտրություններից հետո «Սիվիլիթաս» հիմնադրամի խորհրդի նախկին նախագահ Վարդան Օսկանյանի դեմ սկսված գործընթացները խաղաղ ընթացք կունենան:
Ես կարծում եմ` խաղաղ ընթացք կունենա, նախագահական ընտրություններից հետո մենք շատ արագ կմոռանանք այս մասին,-galatv.am-ին ասաց Արմեն Մարտիրոսյանը:

Կկալանավորվի, արդյո՞ք, Վարդան Օսկանյանը հարցին, Մարտիրոսյանը պատասխանեց, որ չի կարող ասել, բայց ևս մեկ անգամ ընդգծեց, որ ընտրություններից հետո այս գործընթացները կհանդարտվեն: Ինչ վերաբերում է երեկ Ազգային անվտանգության աշխատակիցների այցելությանը «Սիվիլիթաս» հիմնադրամ, ապա Մարտիրոսյանն ասաց, որ իրենք իրավունք ունեն օրենքով սահմանված կարգով քննչական գործողություններ իրականացնել, սակայն ընդունելի չէ ԱԱԾ-ի կողմից «Սիվիլիթասի» աշխատակիցներին հետևելը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել