Fact.am-ը գրում է․
Մյունհաուզենի համախտանիշ այսպես են հաճախ անվանում մարդու հակումը ֆանտազիաներին: Բժշկական հոգեբանության մեջ այդ եզրույթն ավելի նեղ իմաստ ունի.դա կիրառում են այն մարդկանց դեպքում, որոնք իրենց են վերագրում առողջական տարբեր խնդիրներ և ամեն կերպ հասնում բուժման:Երբեմն նման հաճախորդներին անվանում են պրոֆեսիոնալ հիվանդ, նրանք համակված են մի մտքով ` համոզել շրջապատին որ իրենք հիվանդ են:Ընդ որում, կարող են պատմել այդ մասին այնքան գրագետ, որ անգամ փորձառու բժիշկները միանգամից գլխի չընկնեն, որ դա ֆանտազիա է:
Բարդ հետազոտությունները, տևական բուժումը և անգամ վիրահատությունները բարոնի ժառանգորդների կողմից ընկալվում են դրականորեն, որպես սեփական ձեռքբերում:Եթե չի հաջողվում հասնել ցանկալինն սոսկ պատմություններով, նրանք կարող ե դիմել ինքնախոշտանգման իրեր են կուլ տալիս, վնասվածքներ են ամում:Բժշկական ստի պատճառը ինչպես և սովորական ստի դեպքում, սեփական անձի վրա ուշադրություն հրավիրելն է:Մյունհաուզենի համախտանիշ ունեցող անձինք մի ժամանակ իրոք լուրջ հիվանդություն են ունեցել:Եվ տեսել են, թե ինչպես է փոխվում շրջապատի վերաբերմունքը, երբ հիվանդ ես:Եթե կյանքում ամեն ինչ չէ, որ հաջող է դասավորվում, սեփական կարգավիճակը հիվանդության միջոցով բարձրացնելու ցանկություն է առաջանում:Հաճելի չէ մտածել, որ մերձավորները կարող են մեզ հետ անկեղծ չլինել:Բայց սեփական սուտը միշտ էլ արդարացնում ենք:Եվ անգամ այն սուտ չենք էլ համարում: