Henaran.am-ը գրում է․
Կան այնպիսի ամուսնական զույգեր, որոնցում կինը, իսկ երբեմն նույնիսկ 2 ամուսիններն էլ, ամուսնությունից հետո էլ կույս են մնում: Նման հարաբերությունները կոչվում են սպիտակ ամուսնություններ: Վերջին վիճակագրության համաձայն` ողջ աշխարհում ամուսնական զույգերի 5 տոկոսը նման հարաբերություններ է պահպանում:
Ուսումնասիրելով սպիտակ ամուսնությունների յուրահատկությունները` գիտնականներն առանձնացրել են մի քանի տարածված պատճառներ.
1. Ծնողների կողմից սեքսի նկատմամբ բացասական վերաբերմունքը:
2. Երեխային դաստիարակելու մեթոդները:
3. Ոչ հասուն սեռական զգացմունքները:
4. Կրոնական հայացքները:
Պատահում է նաեւ այնպես, երբ ամուսնական առաջին գիշերը կինը շատ կտրուկ է մերժում ամուսնուն, որից հետո վերջինս պարզապես չի համարձակվում եւս մեկ քայլ անել: Սակայն որոշ ժամանկ անց նման զույգերը դիմում են սեքսոպատոլոգների եւ հոգեբանների օգնությանը: Իսկ դիմելու հիմնական պատճառը երեխա ունենալու պահանջմունքն է: Նման զույգերին օգնություն է ցուցաբերվում հատուկ թրեյնինգների միջոցով, սակայն լինում են նաեւ դեպքեր, երբ բժիշկներն անզոր են լինում օգնել նրանց: Սպիտակ ամուսնությունների մաքսիմալ տեւողությունը 12 տարին է առանց սեքսի: