Բանավեճն էլ, խոսքն էլ պետք է արժեք ունենա: Այդ արժեքը չնվազեցնելու համար անհրաժեշտ է ցանկացած թեմայի շուրջ բանավիճելիս չանցնել անձնական վիրավորանքների: Ի վերջո, ինչքան մարդ կա, այնքան կարծիք: Եթե անգամ դիմացինը սադրում է, պետք չէ նրան հայհոյել: Իհարկե, շատ դեպքերում դժվար է, բայց դե ցանկալի է չիջեցնել հնչող խոսքի մակարդակը: Սա վերաբերվում է նաև թուրքերի ու ադրբեջանցիների հետ բանավեճերին: Իհարկե, թե մեզ, թե նրանց մոտ կան այնպիսի մարդիկ, որոնք իրար քֆրտելուց օրգազմ են ստանում, բայց դե դա արդեն բանավեճ չէ: Եթե առաջինն ես վիրավորում, ուրեմն բանավեճը տանուլ ես տվել: Սա է իրականությունը, որքան էլ որ դժվար լինի դա ընդունել:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/sargis.asatrian/posts/10203663570939083?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել