Այսօր «Հրազդան» մարզադաշտում տեղի կունենա Հայաստան-Իտալիա հանդիպումը: Մինչ այժմ Հայաստանի հավաքականը աշխարհի կամ Եվրոպայի առաջնությունների ընտրական փուլերում  16 անգամ է հանդիպել եվրոպական «էլիտար» (Իսպանիա, Իտալիա, Գերմանիա, Ֆրանսիա, Հոլանդիա, Պորտուգալիա) հավաքականների հետ: Միակ թիմը, որի հետ Հայաստանի հավաքականը դեռևս չի ընդգրկվել նույն խմբում, Անգլիայի հավաքականն է: Ահա Հայաստանի հավաքականի բոլոր հանդիպումների արդյունքները «գրանդ» հավաքականների հետ :

1995 թ.՝ Հայաստան-Իսպանիա 0:2

1995 թ.՝Իսպանիա-Հայաստան 1:0

1996 թ. ՝Հայաստան-Պորտուգալիա՝0:0

1997 թ. ՝Պորտուգալիա-Հայաստան՝3:1

1996 թ.՝Հայաստան-Գերմանիա՝1:5

1997 թ.՝Գերմանիա-Հայաստան՝4:0

1999 թ.՝Ֆրանսիա-Հայաստան 2:0

1999 թ.՝Հայաստան-Ֆրանսիա 2:3

2003 թ.՝Իսպանիա-Հայաստան 3:0

2003 թ.՝ Հայաստան-Իսպանիա 0:4

2005 թ.՝Հոլանդիա-Հայաստան 2:0

2005 թ.՝Հայաստան-Հոլանդիա 0:1

2007 թ.՝Հայաստան-Պորտուգալիա 1:1

2007 թ.՝ Պորտուգալիա-Հայաստան՝1:0

2008 թ. ՝Իսպանիա-Հայաստան՝4:0

2009 թ՝ Հայաստան-Իսպանիա՝1:2

Ինչպես տեսնում ենք, անցկացրած 16 հանդիպումներում մեր հավաքականը ընդամենը 2 ոչ-ոքի է խաղացել և կրել 14 պարտություն, խփել 6 գնդակ և բաց թողել 38-ը: Թե ինչպես Հայաստանի հավաքականը կարող է հաջող խաղալ Իտալիայի հավաքականի դեմ, կփորձեմ անդրադառնալ մեկ այլ հրապարակման մեջ, իսկ առայժմ փաստենք, որ մեր ներկայիս հավաքականը կարող է մտնել պատմության մեջ, եթե միայն կարողանա հաղթել հավաքականին: Քանի դեռ հանդիպումը չի սկսվել, շանսերը միշտ էլ հավասար են: Սպասում ենք պատմական իրադարձության:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել