Օրերս պատիվ ունեցա հանդիպելու մեր ազգի մեծագույն զավակներից մեկին: Անձնավորություն, ով իր գործունեության արդյունքում փոխեց պատմության ընթացքը: Այդ մարդը Խորհրդային Միության հերոս, հետախույզ Գևորգ Վարդանյանն է: 1943-ին Թեհրանի կոնֆերանսին մասնակցող մեծ եռյակի առաջնորդներ՝ Ռուզվելտի, Չերչիլի և Ստալինի դեմ Հիտլերի հրահանգով կազմակերպված մահափորձը ձախողվեց նրա անմիջական մասնակցությամբ:
Գևորգ Վարդանյանը և նրա կինը՝ տիկին Գոհարը ծայրաստիճան վտանգավոր պայմաններում ապրել և աշխատել են քան 30 տարի: Մինչ օրս նրանց կյանքի և գործունեության հիմնական մասը դեռևս հույժ գաղտնի թղթապանակներում է:
Խորհրդային Միության միակ հերոս-հետախույզը այսօր ևս աշխատում է: Նա կրթում է երիտասարդ սերնդին՝ փոխանցելով նրանց իր հարուստ փորձը և գիտելիքները:
Հպարտ եմ, որ այսպիսի հայրենակից ունեմ:



