1.Հարցականով վերնագրեր գրելը:
(Օր. Սերժ Սարգսյանը հեռանո՞ւմ է պաշտոնից, Մխիթարյանը կմիանա՞ Արսենալին, Թուրքիան կբացի՞ սահմանը):
2.Հայտնի մարդկանց ազգանունները վերնագրի մեջ դնելը:
(օր. Ծառուկյանը ծեծել է իր հարևանին: Հոդվածը բացելով՝ հայտնաբերում ես, որ խոսքը Հեռվաշեն գյուղի բնակիչ Անուշավան Ծառուկյանի մասին է):
3.Նա պարզապես բլա բլա բլա, իսկ թե ինչ եղավ հետո՝ բլա բլա բլա:
Հոդվածը բացելով՝ հայտնաբերում ես, որ ինչ-որ մեկը մի շիշ Կոկա Կոլա է խմել ու չի վատացել: Բռավո:
4.Այսպիսի բան դուք դեռ չեք տեսել:
Հոդվածը բացելով՝ հայտնաբերում ես, որ այդպիսի բան հազար անգամ արդեն տեսել ես տարբեր կայքերում ու առօրյա կյանքում:
5.ՇՏԱՊ: Ծեծկռտուք այսինչ վայրում:
Հոդվածը բացելով՝ հայտնաբերում ես, որ դա ընդամենը ֆլեշմոբ է եղել:
6.Այսօրվա Ձեր ռոմանտիկ հորոսկոպը:
Ավելի լավ է սրա մասին կարծիք չասեմ:
7.Քիմ Քարդաշյանը նոր նկար է տեղադրել Ֆեյսբուքում:
Թույլ տվեք սրա մասին ևս կարծիք չասեմ:
8.Կեղծ վերնագիր ու հոդված:
(Օր. ՇՏԱՊ: Ադրբեջանը պատերազմ է հայտարարել Հայաստանին: Հոդվածը բացելուց հետո հայտնաբերում ես, որ գործ ունես Ֆեյսբուքի լայքերի մուրացկանների հետ, ովքեր փորձում են կեղծ լուրերի հաշվին լայքեր հավաքել):
9.Հոդվածի հետ կապ չունեցող վերնագիր
Վերնագիրը «Իվան»-ի մասին է, իսկ հոդվածը՝ «Բալվան»-ի:
Վերնագիրը «Իվան»-ի մասին է, իսկ հոդվածը՝ «Բալվան»-ի:
10.Գիտնականներն էսինչ բանն են հայտնագործել
Հոդվածը բացելով՝ հայտնաբերում ես, որ խոսքը բրիտանացի գիտնականների հերթական հիմար ու ոչ հավաստի հայտնագործության մասին է:
Մեկնաբանություններում կարող եք ավելացնել նաև ձեր տարբերակները: Շնորհակալություն։
Մեկնաբանություններում կարող եք ավելացնել նաև ձեր տարբերակները: Շնորհակալություն։
Նյութի աղբյուր՝ http://www.armblog.net/2015/02/haykakan-vernager-top-10.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել