Բաղադրությունը`

220 գրամ թխվածքաբլիթ
220 գրամ սառը շոկոլադ 
160 մլ սերուցք 
2 ճաշի գդալ կարագ

Գլազուր`

110 գրամ սառը շոկոլադ 
80 մլ սերուցք
1 ճաշի գդալ կարագ

Պատրաստման եղանակը`

1. Տապակի մեջ փայլաթիթեղ փռել, կարագ քսել: Թխվածքաբլիթները մանրացնել:
2. Շոկոլադը դնել ամանի մեջ: Կարագը և սերուցքը դնել կրակին, հալեցնել և հասցնել եռման աստիճանի: Այս խառնուրդը լցնել շոկոլադի վրա և խառնել, մինչև միատարր զանգված դառնա:
3. Շոկոլադե զանգվածին ավելացնել մանրացրած թխվածքաբլիթները և զգույշ խառնել: Տեղափոխել այս զանգվածն արդեն յուղած տապակի մեջ: 
4. Դնել սառնարան 3 ժամ, մինչև զանգվածը պնդանա:
5. Հանել տորթը սառնարանից, վրայից հանել փայլաթիթեղը և դնել մատուցվող ամանի մեջ:
6. Փոքր կաթսայի մեջ, անընդհատ խառնելով, հալացնել կարագը և սերուցքը և հասցնել եռման աստիճանի: Այս զանգվածին ավելացնել դառը շոկոլադը: Վերցնելուց առաջ ավելացնել կարագը:
Ստացված գլազուրով պատել ամբողջ տորթը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել