Ի՞նչ ունենք ներկա պահին...
Առջևում Հայաստանի հավաքականի մասնակցությամբ հերթական խաղն է, որը կարելի է համարել բեկումնային: Կամ հաղթե՛լ ու շարունակել պայքարը Փարիզը տեսնելու համար, կամ պարտվել ու մնալ տանը՝ գարեջուրը սեղանին ու հեռուստաէկրանից հետևել ֆրանսիական խաղադաշտերում ծավալվող իրադարձություններին: Մարտի 29-ին՝ Ալբանիայի «Էլբասան Արենա» ստադիոնում մեր ընտրանին ուժերը կչափի Ալբանիայի հետ: Նախ, մեզ «ջերմ» ընդունելություն է սպասվում՝ կապված «Հանրապետականում»՝ սերբերի հետ խաղին բացված հայտնի պաստառի հետ: «Ջերմ» ընդունելությանը Ալբանիա մեկնած մեր երկրպագուներն ու խաղը լուսաբանողները մի կերպ կդիմանան: Իսկ այ, խաղադաշտում... Չմտածենք, սակայն, լարված մթնոլորտի մասին ու փորձենք հասկանալ մեր թիմի վիճակը: Բայց, նախ, Ալբանիայի հավաքականի մասին՝ մի փոքր: Վերջին տարիներին, կարելի է ասել, հսկայական առաջընթաց գրանցած ալբանացիները ներկա պահին առավել քան ամուր թիմ ունեն, որի ֆուտբոլիստների ճնշող մեծամասնությունը, եթե ոչ ամբողջ կազմը, հանդես են գալիս առաջատար ազգային առաջնություններում, որտեղ ամեն ինչ ընթացքի մեջ է: Հետևաբար, լավ մարզավիճակում են: Բացի այդ, Ալբանիայից միավոր են խլել՝ սերբերի հետ խաղում գրանցված միջադեպի պատճառով: Ու հիմա ալբանացիները գործելու են որպես կատաղած գազաններ... Ի՞նչ ունի Հայաստանի հավաքականը՝ այդ ամենին դիմակայելու: Նախ կազմի մասին, իսկ ավելի կոնկրետ՝ ֆուտբոլիստների ֆունկցիոնալ վիճակի մասին: Ռոման Բերեզովսկին՝ դատելով ամենից, պարզապես անունն է թողնում Դինամոյում: Ցավոք, բայց էդպես է: Չնայած՝ կոնկրետ Ռոմայի դեպքում, բազմիցս ենք տեսել, որ նույնիսկ առանց բավարար խաղաժամանակի՝ ակումբի կազմում, Բերեզը (ում փաղաքշորեն անվանում են հայ երկրպագուները) գրեթե մշտապես փայլել է հավաքականում և իրավամբ համարվում է ամուր թիկունք: Լևոն Հայրապետյանը, ցավոք, չկարողացավ ամրապնդվել Եվրոպայում ու ստիպված վերադարձավ Երևան՝ մարզավիճակը գոնե նվազագույնի վրա պահելու համար: Փաստ է, որ Լևոնի մոտ նույնպես, ֆունկցիոնալ վիճակն ակնհայտորեն կաղում է: Փյունիկում Լևոնն ընդամենը կունենա խաղաժամանակ: Բայց, եթե հաշվի առնենք, որ մեր Բարձրագույն խմբի առաջնության գարնանային հատվածը նոր է մեկնարկելու, և ընդամենը մի քանի խաղ հետո արդեն հավաքականը դուրս կգա ասպարեզ, ապա պարզ է դառնում, որ Փյունիկում հանդես եկող, ինչպես նաև մեր ներքին առաջնության մյուս ակումբներում հանդես եկող՝ մեր հավաքականի ֆուտբոլիստների մոտ նույն պատկերն է: Ռոբերտ Արզումանյանը նոր է տեղափոխվել Ամկար, մասնակցում է ուսումնամարզական հավաքներին և միայն Ռուսաստանի Պրեմիեր Լիգայի գարնանային հատվածի մեկնարկից հետո պարզ կդառնա, թե ինչ վիճակում է Արզումանյանը: Կառլեն Մկրտչյանը երկարատև դեգերումներից հետո, տեղափոխվեց Ղազախստան և, ինչպես մեր ակումբները, այնպես էլ ռուսական ու ղազախական ակումբները դեռևս ուսումնամարզական հավաքների հույսին էին: Կառլենի հարցում նույնպես՝ առաջնության մեկնարկից հետո կտեսնենք: Գևորգ Ղազարյանի տեղափոխությունը՝ Հունաստան, կարելի ա արկածային համարել: Նախ, մշտապես տեղ չգտավ Օլիմպիակոսի կազմում և, որպես արդյունք, փոխեց ակումբը: Բայց, արի ու տես, որ վրա հասավ նոր «արհավիրք»... Որոշվել է՝ կասեցնել Հունաստանի առաջնության ընթացքը, անորոշ ժամանակով: և հիմա պարզ չէ, թե ինչով է զբաղվելու Ղազարյանը: Մովսիսյանի դեպքում նույնպես, առայժմ պատկերացումներ ունենք՝ ելնելով Սպարտակի ուսումնամարզական հավաքներից: Մտահոգում է Հենրիխ Մխիթարյանի հոգեբանական անկումը, որը նկատվում է: Հենրիխի դեպքում պակասում է հենց այդ գործոնը: Բոլոր ֆուտբոլիստների մասին կարելի է գրել, ու երկար գրել... Բայց, բոլորիս համար էլ պարզ է՝ ՀԱՄԱԼՐՈՒՄ Է ԱՆՀՐԱԺԵՇՏ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԻՆ, ՈՒՍՈՒՄՆԱՄԱՐԶԱԿԱՆ ՀԱՎԱՔ ԷՐ ՊԵՏՔ՝ ՓԵՏՐՎԱՐԻՆ, ԵՎ... ՄԵԶ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ԱՐԱՍ ՕԶԲԻԼԻՍԸ... Ալբանիային հաղթելու համար՝ իմ կարծիքով, մեր թիմին ահնրաժեշտ կլինի ԾԱՅՐԱՍՏԻՃԱՆ ԿԵՆՏՐՈՆԱՑՈՒՄ, ՊԱՏՎԱԽՆԴՐՈՒԹՅՈՒՆ ՈՒ ՆՎԻՐՈՒՄ՝ ԱՆՄՆԱՑՈՐԴ... Հենց այս վերջին որակների հաշվին էլ կարող ենք հաղթել Ալբանիային՝ հաշվի առնելով մեր ֆուտբոլիստների խաղային ու ֆունկցիոնալ խառը վիճակը...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/menua.mehrabyan.1/posts/658688624254110?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել