Orer.am-ը գրում է․
Բոլոր կանայք շտապում են կորցնել մի քանի ավելորդ կիլոգրամներ: Ինչ դիետայի էլ հետևեք, միշտ հիշեք, որ բանջարեղենային հյութը, մասնավորապես’ տոմատի, կօգնի 2 անգամ ավելի արագացնել նիհարելու գործընթացը:
Baylor College of Medicine քոլեջի ամերիկացի գիտնականները հետազոտություն են անցկացրել, որը տևել է մոտ 12 շաբաթ: Այս ժամանակահատվածում կամավորների մի խումբ պետք է շարունակեր սնվել իր բնական սննդակարգով, բայց ամեն օր խմելով նաև մեկ բաժակ տոմատի հյութ: Պարզվում է, որ անգամ առանց դիետայի, նրանց հաջողվել է նիհարել 2 կգ-ով:
Բնականաբար եթե դուք նաև հետևեք դիետայի, արդյունավետությունը նկատելիորեն կմեծանա: Բայց հիշեք, որ հյութը պետք է լինի բնական, առանց շաքարի և աղի:
Նյութի աղբյուր՝ http://www.orer.am/archives/87342
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել