Pastinfo.am-ը գրում է․

Մ.Խաչատրյանը և Դ.Ղազարյանը որպես մերսուհիներ 2014թ. դեկտեմբերի վերջին  աշխատանքի են ընդունվել «Ջեմի» մերսման սրահում: Սրահի տնօրեն Արտյոմը, մեծ գումարներ աշխատելու խոստումով, առաջարկել է նրանց,  բացի մերսումից,  հաճախորդներին նաև սեռական բնույթի ծառայություններ մատուցել՝  գումարի կեսն իրեն տալու պայմանով: Ստանալով Մ.Խաչատրյանի և Դ.Ղազարյանի համաձայնությունը` տնօրենը նրանց այսպիսով  ներգրավել է պոռնկությամբ զբաղվելու մեջ:

«Փաստինֆո»-ի տեղեկություններով, պարզվել է նաև, որ Մ.Խաչատրյանը և Դ.Ղազարյանը շուրջ մեկ ամիս նշված սրահում աշխատելով՝  Արտյոմի կողմից միջնորդած հաճախորդներին որոշակի գումարի դիմաց մատուցել են սեռական բնույթի ծառայություններ`  տնօրենին  փոխանցելով հաճախորդներից ստացված գումարի կեսը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել