Հեղինակ Գայանե Խաչատրյան:
Երևի մանկուց է մնացել Թումանյանի <<Անուշն>> իմ հոգում: Մայրս պատմում էր, որ ես միայն քնում էի,երբ նա արտասանում էր պոեմը սկզբից մինչև վերջ: Երկու տարեկանում անգիր գիտեի արդեն: Երբ գիտակից դարձա, պաշտում էի Գոհար Գասպարյանին և Լուսինե Զաքարյանին, փշաքաղվում էի, երբ նրանց կատարմամբ լսում էի <<Անուշ>>-ը: Կյանքի բերումով այնպես ստացվեց, որ 15 տարի կտրվեցի արտաքին աշխարհից: Աշխատանքս շատ ծանրաբեռնված էր, աշխատում էի առանց հանգստի: Երբ ազատ ժամանակ կար, միայն տենչում էի քնել: Աչքի պոչով էի հետևում թե ինչ է կատարվում աշխարհում և անընդհատ ինձ մեղադրում էի, որ կտրվել եմ ամեն ինչից, դարձել ռոբոտ ու հասել դեգրադացիայի: Ոչ կինո, ոչ թատրոն, ոչ պատկերասրահ, ոչ համերգ…ընկերերիցս մեկը մի օր ասեց:
-Ծանր մի տար, բան չես կորցրել, ամեն ինչի համը դուրս ա եկել:
-Հա՞,- զարմացա ես:
-Հա , էն ինչ գիտես, կարդացել ես, լսել ես ու տեսել՝ հերիքա, մի իզուր տառապի, որ հետ ես մնացել…առանձնապես ոչ մի որակ չկա, ինչ էլ բաց ես թողել, անորակ ա եղել,- ասեց քմծիծաղելով ու հեռացավ…
Ստացվեց այնպես,որ աշխատանքից դուրս եկա և սկսեցի վայելել ազատությունը՝ քնում էի, կարդում, նկարում, համացանցն էի ամբողջ օրը փորփրում …բացեր էի լրացնում մի խոսքով:
Ընկերուհիս գիտեր,որ <<Անուշի>> սիրահարն եմ…օրերից մի օր քամու արագությամբ մտավ իմ սենյակ ու կայծակնային արագությամբ թևիցս քաշելով ասեց:
-Վեր կաց, հերիք ա թավալ գաս, տոմս ունենք ու գնում ենք…հետո չասես հետ եմ մնացել:
-Ու՞ր
-<<Անուշը>>
- Բայց արժե՞:
-Իհարկե, <<Անուշը>> մեկա միշտ էլ <<Անուշ >>ա մնում,- ասեց իրենից գոհ ու սկսեց արագացնել ինձ…ընկերը խոռում էր երգում:
-Ախր Գոգա ջան ասում են ամեն ինչ արդեն շատ տխուր ա, չեմ ուզում գալ ու հիասթափվել:
-Վա՜յ ի՞նչ ես խոսում, վերջն ա, ես տեսել եմ…Հավաքվի , արագացրա, գնում ենք:
-Լավ դե, գնում ենք, գնում ենք…
Ճիշտն ասած չուզենալով պատրաստվեցի ու դուրս եկանք:
Հասանք…մտանք ներս…անգամ 3 տարեկանից սկսած մինչև ձեռնափայտով քայլող մարդիկ կային:
-Ի՞ նչի են 3 տարեկան երեխային բերել օպերա, որ ավելի բարձր գոռա ու խլացնի՞ երգիչների ձայնը:
Ընկերուհիս զգում էր, որ արդեն լավ չեմ, որովհետև կողքովս իրար հրմշտելով անցնում էին կոլաներով, սնիկերսներով, չիպսերով մարդիկ՝ ասես եկել էին էժանագին ամերիկյան կոմեդիկ ոճի ֆիլմ դիտելու: Արդեն զգում էի, որ օդը չի հերիքում, ներվային ջղաձգումների մեջ էի…
-Հանգստացի մի հատ, ի՞նչ ես հիստերիկացել,-ասեց ընկերուհիս,-մարդ են էլի հիմա …
Հա մարդ են (լուռ մտածեցի)…
…Սպասում էինք…ինչպես միշտ, ինչպես բոլոր վայրերում, ավանդական հայկական ուշացումն էր՝ թե բեմի կողմից, թե հանդիսատեսի…19.30 էր արդեն: Մարդիկ էնպես շորորալով էին մտնում դահլիճ ասես դեռ մի բան էլ շուտ էին եկել: Հետևի շարքում երկու կին էին նստած. Անընդհատ խոսում էին, մի րոպե բերանները չէր փակվում: Ականջներիս մեջ իրենց կոնֆետների թղթերի ճռճռոցն էր: Ագահորեն ուտում ու խոսում էին: Հույս ունեի երբ սկսվի կդադարեն ու չեն խանգարի:
Սկսվեց…
…Երանի գնացած չլինեի, երանի չսկսվեր, չտեսնեի…
Դուք երբևիցե տեսել ե՞ք կարճ մազերով, լաքած չոլկայով Անուշ : Հաստատ չեք տեսել, ես տեսա…ասեմ ավելին ,ես նույնիսկ տեսա անտաղանդ աճպարարի աշխատանքը Անուշի մազերի երկարացման գործում: Չգիտեմ ոնց ու չգիտեմ ով, ֆանտաստիկ ձևով մազեր էր կպցրել պանկի սանրվացք ունեցող գլխին, ըստ իս դա մենակ աճպարարը կարող էր անել:
ՆԱԽԵՐԳԱՆՔՆ ԷՐ…
Երգում էր Անուշը…երգու՞մ…չէէէ, երգում էր Գոհար Գասպարյանը, Լուսինե Զաքարյանը, իսկ լաքած չոլկայով աղջիկը միմոսություն էր անում: Դա օպերա չէր, դա կրկես էր…
Հետին շարքում նստած կինը անընդմեջ խոսում էր: Կարծես ընկերուհու հետ սրճարանում նստած լիներ, վայելում էր մեկ բաժակ սուրճը ու ականջի պոչով էլ երաժշտություն լսում:
Բեմում քաոս էր…ի՞նչի էին գալիս.ի՞նչի գնում, ի՞նչ էիր երգում՝ ոչինչ չէի հասկանում:
Դուք տեսել ե՞ք գյուղացի, մանավանդ հովիվ, 50 գրամանոց ոսկե շղթայով և ադամանդե մատանիյով: <<Անուշը>> դառավ ֆանտաստիկայի ժանրին պատկանող ներկայացում: Իզուր էլ ջղայնացել էի կոլաներով ու ուտելիքներով ներխուժած ժողովրդի վրա, շատ իզուր:
Երգիչներից մեկը իր պարտիան ավարտելուց հետո սկսեց խոսալ բջջային հեռախոսով: Աչքերս արդեն կլորացել էին, զարմանքիս չափ ու սահման չկար: Ընկերուհիս ասել էր, որ ներսում ավտոմատ անջատվում են հեռախոսները: Ես իհարկե արդեն հեռախոսս դրել էի անձայն ռեժիմի վրա: Երբ նկատեցի հեռախոսով երգչին, պայուսակիցս հանեցի հեռախոսս ստուգելու համար, անջատված չէր:
Ես էլ ոչինչ չէի լսում, ես կրկես էի նայում: Ընկերուհիս չգիտեմ ձևական թե լուրջ, տարերքի մեջ էր: Չդիմացա ու հարցրեցի
-Գոգ դուրդ գալիս ա՞:
-Վա՜յ, Գա՞յ, ես քեզ չեմ ճանաչում, վատ ե՞ս:
-Աղջիկ ջան էդ դու ես վատ, ես հենց էդա որ շատ լավ եմ ու վարդագույն ակնոցներով չեմ, այլ սթափ տեսնում եմ ինչ ա կատարվում:
-Ի՞նչ,-ոչ պակաս զարմացած հարցրեց ընկերուհիս:
-Կասեմ երբ ընդմիջում լինի և չգիտեմ կմնամ երկրորդ մասը նայելու թե ոչ…
-Լավ,- դժգոհ դեմքով ասեց ընկերուհիս:
………..
Ընդմիջում էր
-Դե ասա,- անհամբեր արտաբերեց:
Սկսեցի հատ հատ նշել կիքսերը՝ խայտառակ երգը, ահավոր այլանդակ դիմահարդարում արած գյուղացիները, ոսկե զարդերով ու հեռախոսներով հովիվները, տրեխների պակասը (մի քանի հոգի կազաչոկ սապոգներով էին), կին, որը անընդհատ մատերն էր կրծում, երևի մանիկյուրը հին էր, պոկռտում-պոկռտում էր, հետո հիշում ինչի համար են հավաքվել, վեր էր թռնում խոռի մուտքից ու անկախ իրենից միանում խոռին, կատարելու դժվարագույն միսսիան, որը դրված էր իր առաջ…Մոսին էդպես էլ չհասկացա երգում էր թե ինքն իրեն քթի տակ մենախոսում:Անուշի մասին չեմ էլ ուզում խոսել…չի կարա լինի էդպիսի Անուշ և վերջ: Սա մեր հարևան, Եհովայի վկա և անձամբ նրա հետ շփվող, վախեցած, հիմար դեմքով Ռիման էր…
Մի խոսքով բողոքս լսելուց հետո ընկերուհիս ասեց.
-Լսի լուրջ ե՞ս ասում, բա ես ինչի՞ չեմ նկատել…մդաաաաաա,-դե դու շատ սուր աչք ունես, երևի նկարիչ ես, դրանիցա (բայց ասեմ, որ ես նկարիչ չեմ, այլ ուղղակի սիրողական եմ նկարում):
Սկսեց բացատրել.
-Հասկանում ես, մարդկանց փող չեն տալիս, կոպեկներա…դրա համար էլ սենց անհավես ու անտարբեր են բեմ դուրս գալիս:
-Է թող դուրս չգան, գնան ասենք կաֆել խփել սովորեն:
-է՜ Գայ, էս մարդիկ չեն դավաճանում արվեստը հանուն փողի:
-Դավաճանելը էլ ո՞նց ա լինում, Գոհարիկ ջան,- ներվայնացա ես: Գոնե էդ ոսկիները հանեն, ջանդամ թե չեն երգում…
-Բա գողություն կլինի, շատ են եղել դեպքեր, դրա համար չեն հանում վրաներից:
-Է թող առհասարակ համերգների օրերին չկրեն, թողնեն տանը…ինչա, կմեռնե՞ն:
-Բայց մարդիկ մեկա պահում են մեր օպերան:
Վայ ձեր պահած օպերան ես սիրեմ. Գոհար աղջիկ, տո քեզ էլ հետը, որ ինձ բերեցիր էստեղ ու ջարդուփշուր արեցիր ամեն ինչ:
Տուն էի ուզում, ուզում էի փախչել…Բայց չէէէէ՜. համոզեց, զոռով բերեց ներս էլի տանջելու ինձ:
-Մի 10 րոպեով գնամ գամ ,-տանջված դեմքով ասեցի ես:
-Ի՞նչի, ու՞ր…
Դե գիտի խելառ բնավուություն ունեմ ու զգում ա մոտիկացող վտանգը:
-Ասում եմ գնամ մի կիլո պոմիդոր առնեմ ու գամ, մեկ ա բրավո չեմ գոռալու, գոնե պոմիդոր կշպրտեմ մի քանի հատ: Մի բանից պիտի հաճույք ստանամ վերջապես ես էսօր, թե չէ…
-Աննորմալ, վեր ընկի…
Վեր ընկա բառիս բուն իմաստով…
Չերկարացնեմ էլ…երկու ձայն լսեցի, մեկը Անուշի ընկերուհիներից էր, մյուսը վաղամեռիկ Սարոյի մայրը:
-Էս աղջկան ինչի չեն տվել Անուշի դերը, համ նման ա, համ լավ երգում ա:
-Դե սա ծանոթ չունի, առաջ չի կարում գնա:
Վայ ողբամ ես ձեր ծանոթներով օպերան:
Վերջապես Անուշը թալեց իրան Դեբետը: Դա նետվել չէր այլ ուղղակի թեթև прыжки в сторону ու շատ անտաղանդ…
Վերջացավ, ՎԵՐ-ՋԱ-ՑԱՎ…իմ ցավն էլ վերջացավ ու մարմինս էդպես էլ չփշաքաղվեց ոչ մի նոտայից: Դահլիճը բրավո էր գոռում, ոտնկայս ծափահարում, բեմը ցնծում էր: Նստած նայում էի էդ խղճուկ տեսարանին: Չէի ծափահարում,առավել ևս բրավո չէի գոռում…մտածում էի, եթե սա է ձեզ գոհացրել, ուրեմն սա էն ա, ինչին որ դուք արժանի եք: Լսեք, վայելեք, ցնծացեք…անձամբ ես, երբեք էլ իմ հիշողությունները չեմ աղտոտի տնօրենի ծանոթների կրկեսով: Ես կլսեմ այն ինչ պահպանվել է Գոհար Գասպարյանից ու Լուսինե Զաքարյանից: Իսկ դու՛ք, ծաղրածուներ, միշտ էլ մի թագավոր կունենաք, որ կարողանաք ծամածռվել նրա դեմ…
ԲԱՐՈՎ ՄՆԱՔ…….



