Վատ է, շատ վատ է, որ վարչապետը նոր է իմանում, թե իր կառավարությունում ինչ է կատարվում: Սրանից կարելի է եզրակացնել, որ 4 տարի շարունակ նրան խաբել են երկրիս նախարարները, բայց դա չի զավեշտալին: Հետաքրքիր է, որ մեր հարգարժան վարչապետը ոչ դուխով ընկեր ունի, ոչ իրեն սիրող հարազատ-բարեկամ, որ զեկուցողներից բացի իրեն պատմեին, թե ինչ է կատարվում մեր երկրում: Հայաստանը իր տարածքով, բնակչության թվով, ծախսով-եկամուտով, ելքով-մուտքով ամենաշատը ժամանակակից մեգապոլիսների ընդամենը մի վարչական շրջանի չափ տարածք է, դա էլ չեն կարողանում ղեկավարեն: 4 տարի նեյնիմներից հետո, հանկարծ իմանում են, որ "Երկրում աղաղակող կոռուպցիոն դրսևորումներ կան", բա 4 տարի մարդիկ ճռռում են, դուք նոր եք իմանում, որ վատ է, շատ վատ է երկրիս վիճակը, ու նաև, որ ինֆորմացին վակուումի մեջ երկար մնալը վտանգավոր է "առողջության" համար, պարոն Վարչապետ....

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել