Չե՛մ ուզում խաբել ,դեռ սիրում եմ քեզ ,այն որ դեռ սիրտս մաշվում է ,չեմ հերքում ես ,բայց չգիտե՛մ, գուցե մի հույս անվերջ ինձ մի շշուկ է շշնջում ,որ գուցե մի օր մոռանամ քո սահմանված սերը իմ հոգում ,կամ գուցե մոռանամ ,ա՜խ ես ին՞չ իմանամ ,ին՞չ գիտեմ գուցե հույնսել է ինձ անվերջ խաբում ,քանզի գիտե՛մ որ մոռանալու համար սառել է պետք ,ինչպես մի հոգնած մեղեդի անուշ երգչուհի չքնաղ շուրթերին :
Ախր նախանձում եմ քեզ, քանզի քո շունչը վեր է հառնել խորտակված ալիքներից ,ես նախանձում եմ քեզ ,քանզի դու մոռացել ես սերը ,ոչ թե սառելով կամ տանջվելով ,ա՜խ սիրելիս դու սերը մոռացել ես մեկ վայրկյանում ,չես սիրել չ՞է ,թե սիրելես սակայն ոչ ավելին, թե սիրել ես ,սակայն ոչ քո հոգով կամ մարմնով,ախ ես էլ չգիտեմ թե ոնցես սիրել ,թե շուրթերից դուրս եկող` ես քեզ սիրում եմ բառերը անվերջ ,ա՜խ երևի դու ել ես խաբել,ա՜խ աս՛ա Աստված, էլ ես ինչպես գոնե մեկ ակնթարթ ապրեմ ,երբ խաբվում եմ ,ու խաբում ,սակայն խաբում եմ ինքս ինձ միայն ,ա՜խ չեմ էլ ուզում ,ուզում եմ մի պարզություն ,ուր` արտացոլվել եմ ուզում ,կամ արտացոլել եմ մի գեղեցիկ սեր ,մի գեղեցիկ կյանք:
Նվագի՛ր ,նվագի՛ր հոգիս ,պատմ՛իր ցավը իմ ,նվագի՛ր խաբված կյանքս,ու մեղմ ննջեցրու հոգնած կոպերս,նվագի՛ր հոգիս ,նվագիր գոնե մեղմ ,քանզի այս կյանքում ավարտվել է անգամ մեղմության ձայնը ,նվագի՛ր կարոտ ,սեր,ցավ այն ինչ կա ,մեկ առ մեկ պատմի՛ր ինձ իմ մասին ,բայց չխաբե՛ս,գոնե դու դարման եղիր ,չորացած սրտիս ,ա՜խ չխաբե՛ս հոգիս ,գոնե դու նվագիր առանձ ստելու ,քանզի ստից ես շնչահեղձ եղած,այս ու այն կողմում եմ շնչելու օդեմ որորնում ,ու չգտնելով անվերջ ես կուրանում, ու քաղցած եմ մնում ,խաբված այս կյանքում :
Ուզում եմ զգալ ,.ուզում եմ փարվել ,ուզում եմ լռել կամ անվերջ խոսել,սակայն չեմ ուզում ոչինչ ,ին՞չ ուզեմ երբ ստում եմ ,կամ էլ անվերջ խաբվում ,ա՜խ ին՞չ անեմ ես .....Սակայն ամենն ու ամեն ինչ եկեք թողենք ,գոնե այս գիշեր ,ախ իմ աչքեր գոնե այս գիշեր նայեք հոգնած իմ դեմքին ,մեղմ խնդացեք ,կամ արցունքով լցվե՛ք բայց մի լռեք .Նվագի՛ր հոգիս ,թո՛ղ ուրանամ ,դավաճանի պես,ուրանամ տվածդ օդը ,ուրանամ տվածդ հացը ,ու անիծվեմ ,անիծվեմ քո իսկ մեկ խոսքով ,սակայն ար՛ի լռենք ,դու անվերջ նվագի՛ր ,նվագի՛ր հոգիս ,ա՜խ թո՛ղ խորհեմ ,անվերջ խորտակվեմ ինքս իմ ներսում ,ու մոլորվեմ հարբած ,ա՜խ մոլորվեմ ինքս իմ անգիր արած ճանապարհներում ,ու մեղմ մի ստվերի տակ միքիչ նստեմ, ու նայեմ անվերջ նայեմ ինքս ինձ վրա ,ու կարող Աստծուց ևս մեկ անգամ սեր աղերսեմ .....
Հոգիս նվագի՛ր ինչքան որ կուզես ,իսկ ես թո՛ղ որ մնամ ինչ որ մի տեղ հեռու այս կյանիքց,ինչքան ուզում ես նվագիր հոգիս ,ոչ ոք չի լսում խորդ ու բորդ մեղեդիդ սիրելիս ,ես էլ չեմ ուզում ,արդեն ցավում է անգամ շունչը իմ ,էլ ինչո՞ւ եմ անվերջ շնչահեղջձ եղակ ձկան նման ,օդը մուրում ,որ այդ օդն անգամ ցավից մեռած մի ծով է թվում :Էլ ինչո՞ւ եմ համառա ծաղկի նման ես հող պատռում ու դուրս ելնում ,երբ դուրս եկած արմատը իմ, փթած մի բույր է թվում : Ին՞չ ասեմ անգամ, մեղեդինդ է անվերջ ցավում ,էլ ո՞վ ասաց որ բոլորնեն ցավում ,ես ասում եմ ավելին, ոչ թե ցավում են բոլորն աշխարհի, այլ ցավում է անգամ տիեզերքը ողջ ,երբ ցավը գրկում է ցավացած ցավին ,անգամ ցավնել է մի պահ ցավում ,էլ ին՞չ հույս կապրի այս մեծ աշխարհում ,երբ հուսյնել անգամ ցավ է բուրում :
Բայց ես հեռանում եմ ,քանզի ես մեկն եմ չհարմարվող այս կյանքում ,ես չեմ կարող իմ ցավին ստիպել նորից ցավալ ,ես հեռանում եմ քանզի հույս գտնել է պետք ,ա՜խ ներիր հոգիս, ինչ արած գուցե չեմ խաբվել ոչ ոքի կողմից ,գուցե խաբվել ու միամտաբար խաբել են նրանք ,չիմանալով որ կյաքն ասված, ո՛չ թե խաղ կամ մի հեքիաթ է ,այլ մի կյանք ,էլ ինչուե՞նք անուն պահանջում այս կյանքից ,երբ նրա անունը հենց կյանք է ....Ա՜խ չգիտեմ ,Իսկ եթե կյանքը...... ,չ՛է ավելի լավ է մնալ հենց այնպես :
Երբ թիթեռի պես ուզում եմ սավառնել ,ուզում եմ անզոր թևերս այքան զորեղ դառնա ,որ հասնեմ միջև քեզ ,սակայն տեղդ չգիտեմ ,ախ դու անվերնագիր իմ սեր ,քեզ ինչպե՞ս հասնեմ ,երբ թիթեռն մի շունչ ունի ,իսկ քեզ հասնելու համար ոչ թե շունչ է պետք ,այլ անսահման շնչի ծով,ա՜խ հավատ՛ա շնչելուցել եմ ես արդեն խեխդեվում ,էլ ուր մնաց հասեմ քեզ ,այս անգամ ոչ թե անվերնագիր իմ սեր ,այլ անհաս իմ երազ .....
Էլ ինչո՞ւ մենք ել չխաբենք իրար ,երբ խաբվում ենք ոչ թե ուզելով ,այլ կյանիքց տրված միտումով:
գնահատի՛ր հոգիս ,գնահատի՛ր ցավոտ իմ մեղդին ,քանզի ցավը իմ լոկ ցավ չէ ,այլ գեղեցկություն ,չքնաղ մարմնով :