Վաղը «Հրազդան» մարզադաշտում կայանալիք Հայաստան-Իտալիա հանդիպմանը մարզադաշտի մուտքերի մոտ մարզասերների կուտակումներ թույլ չտալու նպատակով Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան խնդրում է բոլոր մարզասերներին «Հրազդան» մարզադաշտ ներկայանալ հանդիպման սկզբից 2 ժամ շուտ` ժամը 19:00-ին: Բոլոր մարզասերներին խնդրվում է նաև մարզադաշտ չբերել արգելված իրեր`մարզադաշտի անվտանգության աշխատանքների արդյունքում ավելորդ կուտակումներ չստեղծելու համար: 
Արգելվում է`
Զենք
Ճայտրուկներ
Ծակող կտրող հրավառվող իրեր
Պրոֆեսիոնալ վիդեո, աուդիո, ֆոտո սարքավորումներ
Կենդանիներ
Գնդակներ
Փայտյա և մետաղյա դրոշակաձողեր
Ալկոհոլային խմիչքներ
Լազերային լույսեր և ցուցիչներ
Ամեն տեսակի շշեր և տարաներ
Պաստառներ, դրոշներ վիրավորական և/կամ ռասիաստական գրություններով
Վուվուզելաներ
Շեփորներ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել