Fact.am-ը գրում է․
1.XVII դարում Ֆրանսիայում պալատական կանանց մոտ նորաձև էին դարձել արհեստական խալերը` ճանճախալերը, որոնք նրանք կպցնում էին մարմնի տարբեր մասերին: Հնարավոր է, որ այդ ժամանակնորքւմ դա պայմանավորված էր ծաղիկ հիվանդության զարգացման հետ: Կանայք, որպեսզի թաքցնեին դեմքի ծաղկասպիները, սկսեցին դրանց վրա ճանճախալեր կպցնել:
2.Միջնադարյան ինկվիզիցիան խալերը համարում էր դևի նշաններ: Խալերով «հարուստ» մարդկանց այրում էին խարույկի վրա որպես սատանայի ծառաներ:
3.Խալերի քանակությամբ կարելի է որոշել մարդու կենսաբանական տարիքը: Բրիտանացի գիտնականները եկել են այն եզրահանգման, որ շատ խալեր ունեցող մարդկանց մոտ, ԴՆԹ-ն ունի ծերացման դեմ հատուկ պաշտպանական մեխանիզմներ: Մարդիկ` մեծ քանակությամբ խալերով, չնայած և քաղցկեղով հիվանդանալու լուրջ վտանգի են ենթարկվում, բայց մյուս կողմից ավելի երկար ապրելու հավանականություն ունեն:
4.Խալերով կատարվում են ճակատագրի կանխատեսումներ և որոշվում է մարդու բնավորությունը: Շատ կարևոր է, թե մարմնի որ կողմում է գտնվում խալը: Տղամարդկանց մոտ «բարի» տեղեկությունը դրսևորվում է աջ կողմում, «չարը»` ձախ, կանանց մոտ ընդհակառակը:
5.Մարդն, ըստ էության, ծնվում է առանց խալերի, դրանց 80-90%-ն ի հայտ է գալիս մինչև 25 տարեկանը:
6.Քառասուն տարեկանում դրանք սկսում են աստիճանաբար անհետանալ, իսկ ութսուն տարեկանում դրանք գրեթե չեն մնում:
7.Սովորաբար երեխաների ու նրանց ծնողների մոտ խալերը մոտավորապես լինում են միևնույն քանակի:
8.Խալը լատիներեն կոչվում է նեուս: