Այս երգը շրջեց ողջ աշխարհով մեկ ու թարգմանվեց 25 լեզվով

«Սառը սիրտ» մուլտֆիլմի Let It Go երգը արժանի է հատուկ ուշադրության: Երգը դարձավ 2014թ. սենսացիան:

«Սառը սիրտ» մուլտֆիլմի երգերի բառերն ու երաժշտությունը գրել էին Ռոբերտ Լոպեսն ու նրա կինը՝ Քրիստեն Անդերսոն-Լոպեսը, ովքեր ավելի վաղ երաժշտություն էին գրել «Վիննի արջուկն ու նրա ընկերները» մուլտֆիլմի համար:

2014թ. հունվարից՝ անիմացիայի օրիգինալ սաունդթրեքը զբաղեցնում էր Billboard 200-ի առաջին հորիզոնականը 13 շաբաթ՝ կրկնելով Ջեյմս Քեմերոնի լեգենդար «Տիտանիկի» փորձը:

Ներկայում «Սառը սիրտ»-ի սաունդթրեքի վաճառքի թիվը կազմում է ավելի քան 3 մլն օրինակ:

2014թ. փետրվարին Ինդինա Մենզելի Let it Go երգին շնորհվեց պլատինե կարգավիճակ ու այն հայտնվեց Billboard 100 չարտի 5-րդ հորիզոնականում:

Հենց այս թրեքը ստացավ «Օսկար»՝ ճանաչվելով «Լավագույն օրիգինալ երգ»:

Let it Go երգը տարբեր լեզուներով հնչում էր աշխարհի բազմաթիվ ռադիոկայաններով:

Ներկայացնում ենք հայտնի հիթը 25 լեզվով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել