Տարո՛ն սիրուն չի, Տարո՛ն ձյունը չեք մաքրում, Տարո՛ն արձանները կոտրում են, Տարո՛ն աղբահանության խնդիր ունենք… ու ո՞վ էր ասում, որ այս տղան լավ չինովնիկ է:
Իրականում Տարոնի բոլոր խնդիրները բխում են մի կետից՝ նա մարդկանց լսելու ընդունակություն չունի: Նա չափազանց սովետական է մտածում հասար խալոպի հետ հաշվի նստելու համար: Նրա համար խնդիրը խնդիր չէ, եթե դրա մասին 10, կամ 100 հոգի են խոսում: Նրան պետք է, որ ողջ ազգը խնդրի մասին գոռա:
Արձանների մասով տեսավ խնդիր կա, մարդիկ դժգոհում են… գլուխը հաստացրեց, նոր արձաններ բերեց տեղադրեց: Պուրակում տեսավ խնդիր կա, գլուխը հաստացրեց: Հիմա ի՞նչ. սպասենք թե նախագահը երբ կբարեհաճի Կինոմոսկվա գնալ ու արձաններին իր գնահատականը կտա:
Էսօր էլ Մաթևոսյանի արձանի մատն են կոտրել, վայ քու…
Ի՞նչն է խանգարում հենց հիմա տղամարդու պես կանգնել ու ասել՝ տղերք կներեք արձանների մասով սխալվել ենք, կվերանայենք մեր ծրագիրը ու մի նոր բան կմտածենք: Չէ Տարոնն էդպես չի կարող: Կանի ոնցվոր միշտ: Բուծիկների ժամանակ ոստիկաններ շարեցիր, հիմա էլ ես շարելու՞: Կամեռաներն ակնհայտորեն չեն օգնում, բեր մի քանի ամիս, թող ոստիկանները ցեպ տան արձանները, որ գլխներից մազ չպակասի:
Է Դերո, Դերո...
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/mtahogqaxaqaci/posts/113762018779051
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել