Մեկ գիշերվա ընթացքում ադրբեջանական մանաթն արժեզրկվել է 34 տոկոսով: Փաստորեն, նավթադոլարների վրա կառուցվող Ադրբեջանի տնտեսությունը պայթում է այն պատճառով, որ իրականում չլինելով ազատական՝ այդ տնտեսությունն իրականում օլիգարխիկ բնույթ է կրում, և սուլթանի դոլարային ռեսուրսներն այլևս հնարավորություն չեն տալիս կայուն պահել արհեստական փչված «հզոր տնտեսությունը»: Սա կարևոր է նաև քաղաքական առումով, քանզի իշխանությունը զավթած Ալիևն իր ժողովրդին խաբում էր տնտեսական աճ ունենալու և տարածաշրջանում ամենազարգացած տնտեսությունն ունենալու PR-ով, իսկ այս պահից սկսած՝ Ադրբեջանի հակաալիևյան քաղաքական ուժերը և հասարակության այն հատվածը, ի դեպ, մեծ հատվածը, որը չի ընդունում ալիևյան իշխանությունը, դուրս է գալու ալիևյան կլանի դեմ:
Իրականում Ադրբեջանի տնտեսությունը մրցունակ չէ և կառուցված է միմիայն նավթի վաճառքի վրա:
Նման իրավիճակը երկար չէր կարող վերահսկվել, և այն, ինչ տեղի է ունենում Բաքվում, կանխատեսելի էր:
Այո, Հայաստանի տնտեսական կյանքում շատ են դժվարությունները, բայց միևնույնն է՝ մեր տնտեսությունը և՛ Ադրբեջանի, և՛ Վրաստանի տնտեսական մթնոլորտից առավել առողջ է, անհամեմատ ազատական, և չնայած նրանց բնական ռեսուրսներին՝ Հայաստանի տնտեսությունն առավել դինամիկ է զարգանում, և որ ամենակարևորն է՝ տնտեսական առումով ճիշտ: