Yerevannews.am-ը գրում է.

Ռուս հայտնի հաղորդավարուհի Դանա Բորիսովան հայտնվել է սկանդալային իրավիճակում։

LifeNews-ը հայտնել է, որ 38-ամյա Դանան սիրեկանի հետ տանից վռնդել է իր մորը։ Դանան եւ նրա սիրեկանը նշել են, որ Բորիսովայի մայրն արդեն շատ երկար է մնացել նրանց տանը եւ չի ցանկացել հեռանալ։ Զույգը որոշել է դատական կարգով վտարել նրան իրենց տանից։

Իսկ մայրը դստերը մեղադրել է ալկոհոլային կախվածության մեջ եւ տեղեկացրել, որ նա նաեւ հակադեպրեսանտներ է ընդունում։ Բորիսովայի մայրը նաեւ հայտնել է, որ Դանան անուշադրության է մատնել իր դստերը՝ Պոլինային։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել